ԱԻ ոլորտում հայ-ֆրանսիական կապերը կխորացվեն
ԱԻՆ-ում նշել են, որ կողմերը բարձր են գնահատել հայ-ֆրանսիական 30-ամյա սերտ համագործակցությունը արտակարգ իրավիճակների եւ անվտանգության ոլորտում եւ պատրաստակամություն հայտնել խորացնելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քննարկվել են Եվրամիության աջակցությամբ Վրաստանի հետ համատեղ ուսումնավարժանքի կազմակերպման եւ անցկացման հարցերը: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ նմանատիպ վարժանքները նպաստում են տարածաշրջանում քաղաքացիական անվտանգության եւ աղետներին դիմակայունության ամրապնդմանը:
Կողմերն անդրադարձել են նաեւ ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման, կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի ձեւավորման, աղետների բժշկության եւ հոգեբանական ծառայության ոլորտներում ֆրանսիական փորձի ուսումնասիրության եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:
Նախարարը բարձր է գնահատել ֆրանսիացի փորձագետների մասնակցությունը «Նաիրիտ» գործարանի ռիսկերի ուսումնասիրության գործընթացում՝ նշելով, որ ֆրանսիական կողմի փորձագիտական աջակցությունը «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համատեղ օգտակար կլիներ նաեւ կոյուղաջրերի հետ կապված վերջերս ծագած խնդիրների լուծման հարցում: