Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով
«Շիրակի» ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանին մրցակցի մարզչին հարվածելու համար` որակազրկել 5 խաղով, ակումբն էլ տուգանվել 150 հազ. դրամով:
Մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար «Շիրակը» մեկ խաղ կանցկացնի առանց հանդիսատեսի եւ կմուծի 150 հազ. դրամ տուգանք:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին անվայել պահվածքի համար ՀՖՖ-ն որակազրկել է 10 խաղով, իսկ ակումբը տուգանվել է 200 հազ. դրամով, հայտնում է ֆեդերացիայի կայքը: