ԵԱ-ի 4-րդ տուրը հաղթական է եղել Հայաստանի համար
Տղամարդկանց ընտրանին 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Հոլանդիայի նկատմամբ: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ պարտություն կրել:
Հունգարիայի, Խորվաթիայի ու Հայաստանի թիմերը 7-ական միավորով կիսում են 1-3-րդ տեղերը: Այսօր հայերն ուժերն են չափելու հունգարացիների հետ:
Կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով ուժեղ է եղել Հունաստանի 1-ին թիմից: Հաղթական միավորը վաստակել է Մարիա Գեւորգյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքիներով:
Հայ շախմատիստուհիներն իրենց ակտիվում ունեն 6 միավոր: 5-րդ տուրում նրանց մրցակիցը Վրաստանի ընտրանին է: