Կարեն Կարապետյանը կմեկնի Վրաստան
0
![Կարեն Կարապետյանը կմեկնի Վրաստան](http://www.banks.am/files/news/2017/02/21/022147131182.jpg)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: