ԿԲ այցելուների կենտրոնը կմասնակցի «Թանգարանների գիշեր»-ին
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող՝ Թանգարանների միջազգային օր եւ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, այցելուների կենտրոնը բաց կլինի մայիսի 18-ին՝ ժամը 09:00-18:00-ը, եւ մայիսի 20-ին՝ ժամը 09:00-24:00-ը:

«Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչեւ ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին»,- ասված է հաղորդագրությունում:

Այս տարի միջոցառումները կազմակերպվում են «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո, որոնց շրջանակում այցելուներին կներկայացվեն Եղիշե Չարենցին նվիրված ԿԲ թողարկած թղթադրամը (տարբեր տարիների թողարկումներ), ինչպես նաեւ Եղիշե Չարենցի 100-ամյակին նվիրված հոբելյանական շրջանառու մետաղադրամը (1997թ. թողարկում): Կներկայացվեն նաեւ Գարեգին Նժդեհին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշադրամներն ու հուշամեդալները:

Այցելուները կարող են տեսնել ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկված բոլոր հուշադրամները, սկսած ամենափոքրերից՝ «Նոյյան Տապան» (1,0 գրամ) եւ «Նուռ» (1,24 գրամ), մինչեւ ամենամեծերը՝ «20-րդ դարի հայոց կաթողիկոսները» (1 կգ) եւ ներդրումային «Նոյյան Տապան» (5 կգ):

Այս տարի կենտրոնում այցելուները կծանոթանան նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ներկայացված պատմամշակութային արժեքների ժամանակավոր ցուցադրությունը: