Հայէկոնոմբանկը մեկնաբանել է ԲՏԱ Բանկը միաձուլելու մասին լուրը
Հայէկոնոմբանկի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանն ասել է, որ Հայէկոնոմբանկը ֆինանսական եւ իրավաբանական աուդիտ է իրականացնում ԲՏԱ Բանկում՝ այն իրեն միաձուլելու նպատակով:
Այս մասին Աննա Մկրտչյանն ասել է Banks.am-ին՝ մեկնաբանելով բանկերի միաձուլման վերաբերյալ օրերս մամուլում տեղ գտած հրապարակումը:
«Այլ տեղեկություններ գործարքի մասին տրամադրել չեմ կարող, քանի որ այն առեւտրային գաղտնիք է պարունակում»,- ասել է Հայէկոնոմբանկի մամուլի պատասխանատուն: