ՀԾԿՀ-ն 60 մլն դրամով տուգանել է ՀԷՑ-ին
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել տուգանք՝ ընդհանուր 60 մլն դրամի չափով:
Ինչպես հաղորդում է ՀԾԿՀ լրատվական ծառայությունը, տուգանքը կիրառվել է նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը: