Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Май
2017

Հայաստանի բնակչությունը նախագահի հնչեցրած թվերին հասցնելը «դժվար իրագործելի» խնդիր է

0
Հայաստանի բնակչությունը նախագահի հնչեցրած թվերին հասցնելը «դժվար իրագործելի» խնդիր է

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարծիքով, 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը դժվար իրագործելի է:

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին նորընտիր Ազգային ժողովին իր ուղերձում մտահոգիչ էր համարել վիճակը՝ առաջիկա տասնամյակների համար որպես գերխնդիր նշելով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը: Սարգսյանը նաև առաջին անգամ կոնկտեր թվեր հնչեցրեց՝ 2040 թվականին Հայաստանում առնվազն 4 միլիոն բնակիչ պետք է լինի: 

Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ եթե կարողանանք 20 տարում գոնե 3.5 միլիոնի հասնել, դա հրաշալի ցուցանիշ կլինի Հայաստանի համար․ - «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Բայց եթե մենք ռեալ փորձենք հաշվարկել մեր հնարավորությունները, ապա, կարծում եմ, որ հնչեցված թվերին հասնելը կլինի բավականին դժվար: Բայց անգամ եթե մենք կարողանանք հասնել այդ հնչեցված թվերի հիսուն տոկոսին, ես կարծում եմ, դա մեզ համար կլինի շատ մեծ քայլ առաջ: Եթե մենք կարողանանք 300, 400 կամ 500 հարյուր հազար բնակչություն ավելացնենք, դա կլինի շատ մեծ առաջընթաց և շատ մեծ քայլ ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և կայունացնելու տեսանկյունից»:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը երկու տարի առաջ մեծ ուսումնասիրություն էր կատարել՝ եզրահանգելով, որ ամենաբարենպաստ սցենարի դեպքում, եթե այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, Հայաստանի բնակչությունը 2050 թվականին 3.2 միլիոն կկազմի: Իսկ վատատեսական սցենարի դեպքում, եթե որևէ բան չարվի արտագաղթը նվազեցնելու, ծնելությունը խթանելու համար, ապա Հայաստանում երկու միլիոնից էլ քիչ մարդ կմնա:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր նախորդ ուղերձներում այսքան մանրամասն և թվերով երբևէ չի անդրադարձել ժողովրդագրական խնդրին, անգամ կառավարության ծրագրերում կոնկրետ թվերով արտահայտված նպատակներ դժվար է գտնել: 2008- 2012 թվականների ծրագրում, օրինակ, նշվում է, որ իրականացնելու են ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն, նպաստելու են ծնելիության մակարդակի աճին, կյանքի տևողության ավելացմանը, արտագաղթի կասեցմանն ու ներգաղթի խրախուսմանը: Կոնկրետ թվեր սակայն չկան: 2012 - 2017 թվականների ծրագրում արտագաղթը կանխարգելելու, ներգաղթը սատարելու, հասարակության ծերացման միտումները կանխելու հետ մեկտեղ, կառավարությունը նպատակադրվել էր ծնելիության գործակիցը հասցնել 1.8-ի: Ծնելության գործակիցը, սակայն, ինչպես 2012 թվականին եղել է, այնպես էլ մնում է՝ 1.6: 

Ի տարբերություն կառավարության ծրագրերի, Հայաստանի պաշտոնական վիճակագրության թվերն ավելի խոսուն են․ 2008 թվականից ի վեր Հայաստանում ավելի քան 100 հազարով պակասել է մշտական բնակչությունը՝ 3.1 միլիոնից դառնալով մոտ 2 մլն 990 հազար: Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների, 2008-ից ցայսօր Հայաստանից անվերադարձ հեռացել է մոտ 346 հազար մարդ: Ծնունդների թիվը 2008-ից հետո մի փոքր աճել է, ապա՝ նվազել: 2014-ից ի վեր անընդհատ նվազման միտումներ են: Մահացությունը, հակառակը, աճում է։ 

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում իշխանությունը բարեփոխումների, ժողովրդագրական վիճակը բարելավելու, արտագաղթը նվազեցնելու բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն վիճակագրությունը փաստում է, որ խնդիրներն է՛լ ավելի են խորանում․ - «Մենք եկել ենք հետևյալին, որ առաջին հերթին քաղաքական իրավիճակը փոփոխության կարիք ունի, որպեսզի երկու հանգամանք աշխատի՝ և՛ մարդիկ գան, և՛ Հայաստանից մարդիկ չգնան: Եվ դրան զուգահեռ, ինքը նաև նշանակում է զուտ ծնելիություն: Էս իշխանությունը խոստումը տալիս է  խոստում տալու համար: Ինքը պատասխանատվություն չունի մեր նկատմամբ, որովհետև մենք իրան չենք ընտրում: Ինքը շատ լավ գիտի, թե ինչպես ա ընտրվում․․․ Դա պայմանավորված չի իր աշխատանքները գնահատելով: Դա ընդամենը պայմանավորված է իրենց ընդունակություններով՝ կարո՞ղ են ընտրակաշառք բաժանել, թե՞ ոչ»:

Իշխող Հանրապետականի ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, իրատեսական է համարում նախագահի մատնանշած նպատակը՝ նշելով, որ բարեփոխումներ կատարելու և 10 միլիոնանոց սփյուռքի համար Հայաստանը բնակություն հաստատելու ցանկալի վայր դարձնելու քաղաքական կամք ունեն․ - «Եթե ամեն ինչ լավ լիներ, թերացումներ չլիներ, էս փոփոխություններն էլ չէր լինի: Հիմա մենք փոփոխությունների նոր փուլ ենք մտել, և արդեն այդ ծրագրերը՝ կառավարության ծրագրերը, մեր կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերը, որոնք արդեն դրված են և կյանքի են կոչվելու, ինձ թվում է, այդ պարագայի դեպքում, ճիշտ քաղաքականություն վարելու, երկրի տնտեսական և արտաքին քաղաքական ճիշտ դրսևորումների դեպքում դա իրատեսական եմ համարում»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии столичного района Мнёвниковская пойма


Спорт в России и мире
Москва

Московские школьники завоевали медали на Азиатской физической олимпиаде


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Александр Зверев

Зверев и Рууд не пожали друг другу руки после полуфинала «Ролан Гаррос» – из-за проблем с желудком у норвежца


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Инго Экосистема стала победителем национальной премии FinTech Awards Russia





Путин в России и мире
Москва

О важности решения об индексации пенсий работающим пенсионерам


Лукашенко в Беларуси и мире
Минск

Рабочий визит в Республику Беларусь совершил воронежский губернатор




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Дора

В Саратове перенесли концерт певицы Доры



Москва

Студент из ЮВАО побывал в Арктике в составе Большой экспедиции

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net