Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Май
2017

Новости за 20.05.2017

Ընտրվեցին Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների նախագահները

Azatutyun.am 

Ազգային Ժողովի այսօրվա նիստում մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում ընտրվեցին իշխող Հանրապետականի և «Ծառուկյան դաշինք»-ի առաջադրած բոլոր թեկնածուները: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Աշոտյանը (ՀՀԿ), Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վարդան Բոստանջյանը («Ծառուկյան դաշինք»), Եվրոպական ինտեգրման հարցերի... Читать дальше...

Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում է, վաղը նա հանդես կգա անվտանգությանը նվիրված ելույթով

Azatutyun.am 

ԱՄՆ նախագահի վարչակազմը հույս ունի, որ Թրամփի 8-օրյա շրջագայությունը կնպաստի Միացյալ Նահանգների առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես, մերձավորարևելյան տարածաշրջանում:

Ռուսաստանը պարենային օգնություն կտրամադրի Վենեսուելային

Azatutyun.am 

Ռուսաստանը խոստացել է ամեն ամիս 60 հազար տոննա ցորեն առաքել Վենեսուելա, որտեղ քաղաքական և տնտեսական երկարատև ու սուր ճգնաժամի հետևանքով պարենի սուր պակաս է առաջացել: Այդ մասին իր պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյին հեռախոսով հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մինչ այդ, Վենեսուելայում հազարավոր մարդիկ շարունակում են իրենց փողոցային բողոքի ելույթները՝ պահանջելով արտահերթ ընտրություններ: Նրանք Մադուրոյին մեղադրում են հանցավորության աճի, եռանիշ սղաճի, սնունդ հայթայթելու անկարողության և տարրական ենթակառուցվածքների գործունեության խափանման համար... Читать дальше...



Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին

Azatutyun.am 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախագահի ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» և «բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»: «Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում»,- մասնավորապես, նշված է Սարգսյանի ուղերձում: Իրանում մայիսի 19-ին կայացած... Читать дальше...

Պենտագոնը ԻՊ-ի դեմ պայքարի նոր ռազմավարություն է որդեգրում

Azatutyun.am 

Պենտագոնը որդեգրել է նոր ռազմավարություն, որի նպատակն է «ամբողջությամբ արմատախիլ անել «Իսլամական պետություն» անվամբ կառույցը: Ռազմավարության դրույթներից է, նախևառաջ, ոչնչացնել «Իսլամական պետության» օտարերկրացի մարտիկներին՝ այդպիսով կասեցնելով իրենց երկրներ գրոհայինների վերադարձը: Այդ մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը: Պենտագոնի համոզմամբ, ԻՊ-ի օտարերկրացի զինյալների ոչնչացումը կնվազեցնի Ֆրանսիայում, Բելգիայում և այլ պետություններում վերջին տարիներին տեղի... Читать дальше...

Դոնալդ Թրամփը մեկնեց Սաուդյան Արաբիա

Azatutyun.am 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ՝ Մելանիա Թրամփի ուղեկցությամբ սկսել է իր արտասահմանյան անդրանիկ ուղևորությունը: Նա մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ վաղը հանդես կգա ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ընդարձակ ուղերձով: Սաուդյան Արաբիայից Թրամփը կուղևորվի Իսրայել, Իտալիա, Վատիկան և Բելգիա:

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին հաղթանակ է տանում առաջին իսկ փուլում

Azatutyun.am 

Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ գործող նախագահ Հասան Ռոհանին, նախնական արդյունքներով, վերընտրվել է նախագահի պաշտոնում: Ընտրությունների առաջին իսկ փուլում հավաքելով քվեների մոտ 57 տոկոսը (23,5 միլիոն ձայն), Ռոհանին կշարունակի պաշտոնավարել ևս 4 տարի: Ընտրություններում Իրանի գործող նախագահի հիմնական մրցակիցն էր համարվում կոշտ գծի հետևորդ՝ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, որը ստացել է քվեների մոտ 38 տոկոսը (շուրջ 15,8 միլիոն ձայն): Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 73 տոկոս... Читать дальше...

Մայիսի 20-ի մամուլ

Azatutyun.am 

Մամուլն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում միջնորդներն արձանագրել էին, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերի լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով: Լրատվամիջոցները շարունակում են հետևել նաև նորընտիր Ազգային ժողովի աշխատանքներին:

«Ազատության» հրապարակման առիթով հարուցվել է քրեական գործ

Azatutyun.am 

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ «Ազատության» հրապարակումներից մեկի առիթով Շենգավիթ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ: «14.05.2017թ. «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդված: Հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվել են նյութեր, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական... Читать дальше...

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂ ՊՆ

Azatutyun.am 

Այսօր ժամը 7:20-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 21-ամյա զինծառայող Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին... Читать дальше...

Շփման գծում՝ 1750 կրակոց, այդ թվում՝ նռնականետերից և ականանետերից

Azatutyun.am 

Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան... Читать дальше...

Texas Recognizes Armenian Genocide

Azatutyun.am 

The Texas House of Representatives unanimously passed a resolution recognizing the Armenian Genocide on Friday.

Спорт в России и мире
Москва

4 спортивных фестиваля Москвы, которые нельзя пропустить этим летом


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Испанец Алькарас выиграл Открытый чемпионат Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Мытищах прошла акция по очистке лесной территории





Путин в России и мире
Москва

Было две даты переворота: Хазин рассказал о провале бунта элиты против Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Рабочий визит в Республику Беларусь совершил воронежский губернатор




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Рэпер Баста пошел пешком по мосту из-за пробки после VK Fest в Красноярске



Москва

В Туле завершился V этап культурно-просветительского проекта «Классика: история и современность»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net