Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը: