Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Май
2017

Փոստանջյան. Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի

0
 Փոստանջյան. Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ իրավապահները պետք է քրեական հետապնդում սկսեն «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ 

Փաշինյանը օրերս խոստացել էր ընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից: Փոստանջյանը դա քրեորեն հետապնդելի արարք էր որակել, ինչին ի պատասխան Փաշինյանը «Երկիր Ծիրանիի» առաջնորդին առաջարկել էր դիմել իրավապահներին։

Այսօր «Ազատության» հետ զրույցում քաղաքապետի միակ կին թեկնածուն ասաց, որ առանց իր հաղորդման էլ իրավապահները պետք է քրեական հետապնդում սկսեին «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուի նկատմամբ․ - «Ես կարիք չունեմ դիմելու: Դա հրապարակավ հայտարարություն է, և իրավապահ մարմինները, եթե իրենց կողմից չեն, իհարկե պետք է քննության առարկա դարձնեն»: 

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հայտարարությունները սկսել է ուսումնասիրել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կառույցի ղեկավար Տիգրան Մուկուչյանը Ազատությանը փոխանցեց, որ այս հարցում դեռ վերջնական եզրակացություն չունեն։

Ընտրական օրենսգիրքը, հիշեցնենք, արգելում է կուսակցություններին կամ նրանց ներկայացուցիչներին քարոզչության ընթացքում ընտրողներին տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ մատուցել ու խոստանալ ծառայություններ:

Փոստանջյանը վստահ է, որ Փաշինյանը ընտրակաշառքի մասին հայտարարություն է արել, և դա հիմք է, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի․ - «Վնասում է ողջ հանրությանը: Նրանք փորձում են ասել, որ մեր հանրությունը կաշառվող է, և այդ կաշառվելուց այն կողմ մենք հիմա ոչ մի տեսլական չունենք»:

Փաշինյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու Փոստանջյանի հայտարարությունից «Ելք» դաշինքում հիասթափվել են։ Նախընտրական շտաբի պետ Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Փոստանջյանին իրենց ընկերն էր համարում․ - «Քրեական հետապնդում սկսելը դա աբսուրդի ժանրից է: Եվ եթե մարդիկ կան, օրինակ, մի երկու հոգի տեսել եմ Հայ ազգային կոնգրեսից են գրում, որ անպայման պետք է ԿԸՀ-ն հանի «Ելք» դաշինքին մրցակցությունից: Փոստանջյանն էլ ա նույն կարծիքին: Դե թող դիմեն ՀԸԿ, մեզ հանեն մրցակցությունից, թող դիմեն դատախազություն՝ մեզ տանեն դատեն»:  

Մարուքյանը պնդում է, որ Փաշինյանի հայտարարությունը քրեական հետապնդման համար հիմք չի կարող լինել, բայց «Հայաստանում ամեն բան էլ հնարավոր է, եթե գործ հարուցվի՝ իրենք պատրաստ են պաշտպանվել»․ - «Ես չեմ ասում ամենահաջող տարբերակն է։ Բայց դուք ինձ ասեք այլ հաջող տարբերակներ, որ մյուս ուժերը առաջարկել են: Ի՞նչ են առաջարկել․․․ գնալ հայհոյել ընտրակաշառք վերցնողներին․․․ Գնալ աղքատության մեջ գտնվող մարդկանց վրա մառ թափ տալ, հա՞ ․․․ Թե՞ էդ մարդկանց սոցիալական վիճակը բարձրացնել, որ նրանք պաշտպանված լինեն»:

«Ելքի» շտաբի պետը համոզված է, որ իրենց քննադատների տրամաբանությամբ շարժվելու դեպքում բոլոր ծրագրային խոստումները կարելի է կաշառք համարել։ Մարուքյանը պնդում է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտ 3 միլիարդ դրամի սոցիալական աջակցության բյուջե ունի, և հենց այդ գումարով էլ իրենք պատրաստվում են վճարել քաղաքացիների 15 հազար դրամները․ - «Սոցիալական աջակցության փաթեթ ընտրակաշառքի զոհերին առաջարկում է միայն «Ելք» դաշինքը: Եթե ուզում են, որ էդ ծրագիրը իրագործվի, միանշանակ պետք է «Ելք»-ին ընտրեն․․․ Դա չի ստացվում, որ ընտրակաշառք է: Դա նախընտրական ծրագիր է, նախընտրական խոստում է»:  

Վնասեց, թե օգուտ տվեց այս նախաձեռնությունը, «Ելք»-ում ասում են՝ ընտրությունների արդյունքից կերևա։ Ակնհայտ է, սակայն, որ այն լուրջ տարաձայնություն է ստեղծել երկու ուժերի միջև: Չնայած դրան «Ելք»-ում պնդում են, որ պատրաստ են քաղաքապետարանում համագործակցել «Երկիր Ծիրանի»-ի հետ:

Իսկ վերջինիս առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հարցականի տակ է դնում «Ելք»-ի ընդդիմադիր լինելն ու պնդում, որ 15 հազար դրամ տալու մասին հայտարարություն անող ուժը իր համար Հանրապետականից չի տարբերվում։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Благодаря модернизации театры Москвы создают уникальные декорации


Спорт в России и мире
Москва

Что можно отметить в этот день


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Стефанос Циципас

«Он никогда не снимается с турниров». Циципас прокомментировал травму Джоковича


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Летние переключения тепловых нагрузок в Москве позволят сократить выбросы парниковых газов на 250 тысяч тонн





Путин в России и мире
Москва

Путин: Москва оставляет за собой право поставок вооружения партнерам


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт с известными артистами пройдет в Санкт-Петербурге на День России



Москва

«Красная кнопка»: почему в Британии больше всех беспокоятся из-за возможной ядерной войны

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net