Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Апрель
2017

Արտգործնախարարների հանդիպումից առաջ Ադրբեջանին ռուսական զենքի տրամադրումը «ճնշում է հայկական կողմի վրա»

0
Արտգործնախարարների հանդիպումից առաջ Ադրբեջանին ռուսական զենքի տրամադրումը «ճնշում է հայկական կողմի վրա»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաղվա հանդիպումից առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկությունը, թե իրենք ռուսական զինտեխնիկայի հերթական խմբաքանակն են ստացել, հայաստանյան փորձագետները գնահատում են որպես ճնշում հայկական կողմի վրա։ 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ ռուսական զենքի վերաբերյալ տեղեկությունը պատահաբար չէ այս հանդիպումից երկու օր առաջ հրապարակվել․ - «Ռուսաստանը չպետք է խրախուսի տարածաշրջանի ռազմականացումը: Ուրեմն այստեղ Ռուսաստանի դերը բավական դեստրուկտիվ է: Այն էլ՝ հայտարարել մի օր առաջ մինչև հանդիպումը, որը Մոսկվայում Լավրովը կազմակերպում է Նալբանդյանի և Մամեդյարովի միջև: Ակնհայտ է, որ դա ճնշում է հայկական կողմի վրա: Մենք պետք է հասկանանք մեկ բան․ քանի որ Ռուսաստանը շարժվում է իր շահերով, այն էլ ոչ թե ռազմավարական շահերով, այլ մարտավարական, ցանկացած պահին ցանկացած բան կարելի է սպասել»:

Գրիգորյանը կարծում է, որ վաղվա հանդիպումը է՛լ ավելի սուր կերպով ի ցույց կդնի Հայաստանի եւ Ադրբեջանի հակասությունները, ինչը հնարավոր է անդրադառնա շփման գծում իրավիճակի վրա․ - «Ես ինչու եմ դեմ այս ձևի հանդիպումներին: Կողմերը պատրաստ չեն: Մեծ գաղտնիք չի․ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ունեն կտրուկ տարբերվող դիրքորոշում Ղարաբայան հարցում: Ի՞նչ իմաստ ունի հանդիպել, մի անգամ էլ Ադրբեջանին ասել՝ ոչ, ոչ մի զիջման մենք չենք գնա, որ Ադրբեջանը վաղը է՛լ ավելի ինտենսիվ կրակի սահմանում կամ շփման գծում․․․ Մեր իշխանությունները մարտ ամսվա ընթացքում և ապրիլի մի մասը ասում էին՝ Վիեննայի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն, եթե չկոչվեն, մենք չենք հանդիպի: Հիմա այդ ի՞նչ պատահեց, որ հանդիպեցիք: Միտքս այն է, որ, այո, Ռուսաստանի քաղաքականությունը վտանգավոր է: Դա է պատճառը, որ ես միշտ ասում եմ՝ անպայման պետք է ակտիվ աշխատել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հենց Ղարաբաղի կոնտեքստում էլ»: 

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը ևս չի բացառում, որ Հայաստանի նկատմամբ որոշ ճնշում եղել է: Հիշեցնելով, որ դեռ մեկ շաբաթ առաջ հայկական կողմը չէր հաստատում իր մասնակցությունը՝ քաղաքագետը շեշտում է, որ այս հանդիպումն անհրաժեշտ էր առավելապես Ադրբեջանին, որը փաստորեն չկատարելով Վիեննայի պայմանավորվածությունները, այնուամենայնիվ, հասնում է Ղարաբաղի հարցով որոշակի երկխոսության վերականգնմանը:

Անցած տարի, հիշեցնենք, կողմերը պայմանավորվել էին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմն ներդնել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը։ 

«Նկատելի է, որ ամեն կերպ փորձում են հիմա, պարզ է՝ հիմնականում Ռուսաստանի միջոցով փոխեն այս վիճակը, իրենց համար փակուղային այս վիճակը: Հիմա թե ոնց են համոզել Հայաստանին․․․ Թվում էր, թե մի քանի անգամ հայկական կողմը պնդում էր իր դիրքորոշման վրա․․․ Երևի թե ինչ-որ ձևով համոզել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը՝ շարունակելով․ - «Զուտ հանդիպումը իհարկե պետք է շատ թանկ նստի Ադրբեջանի վրա: Բայց դեռ մենք տեսնում ենք, որ մինչև հանդիպումը, հակառակը, Ադրբեջանը ինչ-որ զենք է ստանում Ռուսաստանից: Կամ ճնշում է եղել Հայաստանի վրա, այդ զենքի տրամադրելն էլ գուցեև դրա արտացոլումն է: Բայց ճնշման գնալը, իհարկե, շատ մեծ սխալ է: Եթե դա այդպես է եղել: Եթե ինչ-որ ձեռնտու վիճակ է ստեղծվել Հայաստանի համար, սա պետք է դիմել արդեն, պաշտոնապես մի բան ասեն: Որևէ բան չեն ասում»:     

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինտեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարմանը, Մանվել Սարգսյանի կարծում է, որ դա Ռուսաստանի ազգային շահերից բխող գործողություն է և շարունակվելու է այնքան ժամանակ քանի դեռ ձեռնտու է․ - «Այդ երկրի ազգային շահերը պահանջում են դա: Եվ նրանք դա անում են: Եթե մենք չենք ուզում դա անեն, մենք պիտի մեր ազգային շահերից ելնող կուրս ունենանք, որը բարդություններ ստեղծի Ռուսաստանի համար, այնպիսի բարդություններ, որ գուցե նա հրաժարվի այդ մեթոդոլոգիայից: Ունե՞նք մենք նման բան: Հիմնականում չունենք։ Ռուսաստանը ձև է գտել՝ կոմպենսացնում է Հայաստանին․ նորագույն զենքեր չէր տալիս երկար ժամանակ, հիմա սկսեց տրամադրել»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин посетил фестиваль «Москва — на волне. Рыбная неделя»


Спорт в России и мире
Москва

Фильм «Мой любимый чемпион» показали в павильоне «Роснефти» на ВДНХ в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Australian Open

Синнер повторил уникальное достижение Джоковича и Надаля на турнирах «Большого шлема»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Очень дорого: во сколько обходится владение электромобилем в крупных городах





Путин в России и мире
Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили парад в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Антонина Арталевская

Маленьким пациентам центра трансплантологии рассказали о тех, кто спасает их жизни каждый день



Москва

Почему уйдут все, кроме поляков: скрытый смысл слов Путина, посеявших панику в Варшаве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net