Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Апрель
2017

Новости за 15.04.2017

Նախագահը Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Պատարագին

Azatutyun.am 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Այդ մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՕՐՕ դաշինքը դատապարտում է իշխանությունների «սաստկացած ապօրինությունները»

Azatutyun.am 

«Ապրիլի 2-ի կեղծված ընտրություններին հետևեցին իշխանությունների ոչ պակաս զազրելի գործողությունները», - այսօր հայտարարում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ թվարկելով․ «Ապրիլի 14-ին Վարչական դատարանը, իշխող ՀՀԿ-ի քաղաքական ղեկավարության ակնհայտ ուղղորդմամբ, մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցադիմումը, որով պահանջվում էր պարտավորեցնել ԿԸՀ-ին ստեղծել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային հատուկ սարքերում կուտակված մատնահետքերի միասնական բազա և կատարել դրանց համադրում՝ բացահայտելու համար կրկնաքվեարկությունները... Читать дальше...



Առնվազն 16 զոհ Հալեպում ահաբեկչական հարձակման հետևանքով

Azatutyun.am 

Առնվազն 16 մարդ է զոհվել Հալեպում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով: Սիրիացի իրավապաշտպանների տարածած տեղեկատվությունը վկայակոչելով՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Մարդատար ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել Իդլիբ նահանգից տարհանվող շիա մահմեդականներին տեղափոխող ավտոբուսների շարասյան հարևանությամբ: Պայթյունը որոտացել է այն պահին, երբ Էլ-Ֆուա և Քեֆրայա գյուղերի տարհանված բնակիչները ժամանել են Հալեպի արևմուտքում գտնող արվարձաններից մեկը:

Գյումրիում հուշարձան-շենքերը փոփոխելու և վերանորոգելու դեպքերով քրգործ է հարուցվել

Azatutyun.am 

Շիրակի մարզի դատախազությունում երեկ հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում գտնվող պատմամշակութային անշարժ հուշարձանները (շենքերը) փոփոխելու և վերանորոգելու դեպքերի առթիվ: Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Վերահսկիչ պալատը Շիրակի մարզի դատախազություն է ներկայացրել հաշվետվություն, ըստ որի, առանց համապատասխան թույլտվության փոփոխվել է Ռիժկով փողոցի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 4-րդ շենքի ճակատային մասը: Հաշվի առնելով, որ հաշվետվությունը... Читать дальше...

Էրդողան. «Այո»-ի հաղթանակը դաս կլինի Արևմուտքի համար»

Azatutyun.am 

Մի քանի ժամ առաջ Թուրքիայում ավարտվել է կիրակի օրը նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը քարոզարշավն ամփոփել է այսօր Ստամբուլում կայացած մեծ հանրահավաքի ժամանակ: Դիմելով իր կողմնակիցներին՝ Էրդողանը հայտարարել է․ - «Ես կոչ եմ անում Թուրքիայի քաղաքացիներին վաղն այնպիսի բարեփոխումների սկիզբ դնել, որ Արևմուտքն ու ահաբեկիչները պարզապես խենթանան: «Այո»-ի օգտին քվեարկությունը դաս կլինի Արևմուտքի համար»:



Մայդանում սպանությունների մեջ կասկածվող հատուկջոկատայինները փախել են Ռուսաստան

Azatutyun.am 

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ջոկատի Խարկովի ստորաբաժանման չորս նախկին ծառայողները, որոնց կասկածում են 2014 թվականի փետրվարին Մայդանում ցուցարարների սպանություններին առնչություն ունենալու մեջ, փախուստի են դիմել` տեղափոխվելով Ռուսաստան: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նրանց դեմ քրեական հետապնդում էր սկսել 2016-ի հունիսին: Ռուսաստան տեղափոխվելուց առաջ «Բերկուտ»-ի մարտիկները համացանցում տեսաուղերձ են հրապարակել` նշելով, որ այս քայլին են դիմում, քանի որ «Ուկրաինայի տարածքում իրենց վտանգ է սպառնում»... Читать дальше...

Էրդողանը հուսով է, որ ԱՄՆ-ը ի վերջո կարտահանձնի Գյուլենին

Azatutyun.am 

Թուրքիան հույս ունի, որ Վաշինգտոնն ի վերջո կարտահանձնի կրոնական գործիչ Ֆեթհուլա Գյուլենին: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի պետական հեռուստատեսության եթերում: Նրա խոսքով՝ ինքն այս թեման պատրաստվում է մեկ անգամ ևս քննարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Ես այդ հարցը Թրամփի հետ քննարկելու եմ ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո: Կարծում եմ՝ հենց այդ ընթացքում կձևավորվի համատեղ գործողությունների ծրագիրը», - նշել է Էրդողանը... Читать дальше...

Նոր տվյալներով՝ ամերիկյան գերհզոր ռումբի պայթյունի հետևանքով Աֆղանստանում 94 զինյալ է զոհվել

Azatutyun.am 

Աֆղանստանի իշխանությունները նոր տեղեկություններ են հաղորդել ապրիլի 13-ին Պակիստանի հետ սահմանային գոտում ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից իրականացված հարձակման մասին: Պաշտոնական Քաբուլի տեղեկություններով` ամերիկյան զինանոցում գտնվող ամենահզոր ոչ-միջուկային զենքի կիրառման արդյունքում «Իսլամական պետություն» խմբավորման աֆղանական մասնաճյուղի 94 զինյալ է զոհվել: Նանգարհարի նահանգապետի խոսքով` օդային հարձակման հետևանքով զոհվել են «Իսլամական պետության» չորս դաշտային հրամանատարներ: «Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»... Читать дальше...

Սիրիացի քրդերը հարձակման են անցել Տաբքա քաղաքի ուղղությամբ

Azatutyun.am 

Սիրիայի հյուսիսում գործող քրդական ջոկատները հարձակման են անցել «Իսլամական պետության» (ԻՊ) վերահսկողության տակ գտնվող Տաբքա քաղաքի ուղղությամբ: Տեղական աղբյուրների համաձայն, քրդական ջոկատներին գիշերային մարտերի ընթացքում հաջողվել է երկու ուղղություններով առաջ շարժվել՝ առավոտյան կողմ դիրքավորվելով քաղաքի արևմտյան և արևելյան արվարձաններում: Տաբքան համարվում է «Իսլամական պետության» «մայրաքաղաք» Ռաքքայի պաշտպանության կարևորագույն օղակներից մեկը: Քրդական ջոկատներին աջակցություն են ցուցաբերում ամերիկյան ռազմաօդային ուժերը... Читать дальше...

Չավուշօղլու. Մոսկվան և Վաշինգտոնը չպետք է անտեսեն Անկարայի շահերը

Azatutyun.am 

Պաշտոնական Անկարան հույս ունի, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ընթացքում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը չեն անտեսի Թուրքիայի կենսական շահերը: Ուրբաթ երեկոյան հեռարձակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Միանշանակ է, որ Սիրիայի նման լուրջ խնդրի լուծման ճանապարհին Ռուսաստանի և ԱՄՆ-ի դերակատարությունը որոշիչ է լինելու: Դրա հետ մեկտեղ, պետք չէ մոռանալ, որ այսօր Թուրքիան ևս դարձել է Սիրիայում գործող կարևորագույն դերակատարներից մեկը»... Читать дальше...

Լավրով. Հարկավոր է ապահովել Սիրիայում քիմիական հարձակման քննության թափանցիկությունը

Azatutyun.am 

«Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից Սիրիայում իրականացվող հետաքննությունը փոքր-ինչ գաղտնի բնույթ է կրում», - Քաթարի արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների ավարտին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Իդլիբ նահանգում ապրիլի 4-ին տեղի ունեցած հարձակումը պետք է հետաքննվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող պետությունների փորձագետների ներգրավմամբ: «Շատ կարևոր է այդ գործընթացի թափանցիկության ապահովումը: Մինչ այժմ Քիմիական... Читать дальше...

Ռազմական խորհրդի նիստ Լեռնային Ղարաբաղում

Azatutyun.am 

Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ հրավիրվել է ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: «ՊԲ-ի կառուցվածքի և ղեկավարման համակարգի կատարելագործումը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայի շրջանակում հնչել են մի շարք զեկույցներ ու ծավալվել են քննարկումներ... Читать дальше...

Ապրիլի 15-ի մամուլ

Azatutyun.am 

Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ՍԱՍ Գրուպի նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրությունը՝ վերհանելով դրա հետ կապված քաղաքական, իրավական ու բարոյական խնդիրները:

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ՝ սկանդալային ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ

Azatutyun.am 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Hayastan24.com կայքում հրապարակված «ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն» ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը: Հիշեցնենք՝ Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրությունում մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար... Читать дальше...

Ժամանակ առ ժամանակ՝ անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 2-4 աստիճանով

Azatutyun.am 

Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր էապես չի փոխվի, ապրիլի 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Հայաստանի ավտոճանապարհները, Լարսի անցակետը բաց են

Azatutyun.am 

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 25 անգամ, արձակվել է 400 կրակոց

Azatutyun.am 

Ապրիլի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, ասված... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Якубко: в декабре все опять будут плеваться от календаря РПЛ, но это легко можно исправить


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Рафаэль Надаль

Теннисист Надаль навестил в больнице 16-летнюю российскую теннисистку Корнееву


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

6 городов России, где можно увидеть белые ночи кроме Санкт-Петербурга





Путин в России и мире
Москва

«Ану-ка, девушки!»: какой была легендарная передача, которая вернется на ТВ


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Набей им морду, покажи им, что ты настоящий белорус». Лукашенко о поездке спортсменов на Олимпиаду




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Генсек НАТО прибыл в Киев: главные заявления Столтенберга и Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Валерий Гергиев

Оркестр Мариинского театра под управлением Валерия Гергиева выступил в Нижнем Новгороде



Москва

Подмосковный яхтсмен выиграл 2-й этап Кубка России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net