Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Апрель
2017

Քննչական մարմինը խստացրել է Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը

0
Քննչական մարմինը խստացրել է Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը

Ընդդիմադիր գործչին մեղսագրվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածին իրավապահներն ավելացրել են նաև կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձի, պատանդ վերցնելու փորձի, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու փորձի մեղադրանքները:

Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը փոխանցեց, որ ըստ լրացված մեղադրանքի, Սարի թաղի հանրհավաքի օրը Անդրիաս Ղուկասյանը պետք է մուտք գործեր գրավված գնդի տարածք․ - «Մեղադրանքը ընդհանրապես աբսուրդի վերածվել: Քանի որ Անդրիաս Ղուկասյանը Ազատության հրապարակում իր ելույթներում ասել է, որ պետք է խաղաղ ամեն ինչ արվի, խաղաղ անհնազանդություն լինի, ուրեմն նա ցանկացել է մտնել, «Սասնա ծռերի» հետ զինվել և պատանդներ պահել: Քանի որ նա Սարի թաղում ասել է, որ այստեղ պետք է կանգնենք, եկել ենք այստեղ, որ հոգեբանական աջակցություն ցուցաբերենք, որպեսզի այդ եղբայրասպան բախումը տեղի չունենա, չի գնացել, չի շարունակել ճանապարհը դեպի այդտեղ, ուրեմն նա ցանկացել է գնալ, պարզապես իր կամքից անկախ չի գնացել»:   

Ավելին, փաստաբանը պնդում է, որ Անդրիաս Ղուկասյանը ոչ միայն դեմ է եղել ոստիկանական գնդի տարածքը մտնելուն, այլև կանխել է այդպիսի սադրանքը․ - «Ոստիկանական սադրիչները, որոնք ոստիկանական օպերատիվ աշխատողներ են, ինչը երևում է, Սարի թաղի այդ հավաքի հատվածից ժողովրդին ասում էին՝ եկեք իջնենք ներքև դեպի այդ ՊՊԾ գնդի կողմը, սակայն Անդրիաս Ղուկասյանը, մյուս տղաները թույլ չեն տվել, ասել են՝ նրանք սադրիչներ են, չպետք է, ժողովուրդ, նրանց հետևից գնալ, ուրեմն իրենց ցանկացել են գնալ և միանալ ՊՊԾ գնդին․․․ Նման աբսուրդային վիճակը է: Գործով կան 180 աստիճանով հակառակը հիմնավորող ապացույցներ, բայց հակառակն է արվում: Մեղադրում են այն բանի համար, ինչին դեմ է եղել [Անդրիաս Ղուկասյանը]»:

Անդրիաս Ղուկասյանը կալանավայրից պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի ցուցակով:

Կինը՝ Անահիտ Թարխանյանը, պատահական չի համարում, որ հենց ընտրություններից հետո մեղադրանքը խստացվեց․ - «Արդեն ակնհայտորեն ընտրություններից հետո իշխանությունը, ոնց որ ավելի լավ զգալով, բոլոր իր հարցերը լուծելուց հետո, միանշանակ որոշել է շարունակել քաղաքական հետապնդումները: Երևի պատժում են․․․ նախ՝ ինչի՞ չափից ավելի ակտիվ էիր ընտրական ընթացքում, շատ խիստ քննադատությամբ: Ինքը չի լռել, պաշտպանում է ՕՐՕ դաշինքի հիմնական դրույթները, և ինքն էլ իր հերթին հարուստ էր դարձնում դաշինքի սկզբունքները»:

Քարոզչության ողջ ընթացքում, կնոջ փոխանցմամբ, Անդրիաս Ղուկասյանին թույլ չեն տվել հանդիպել դաշինքի առաջնորդների, լրագրողների ու վստահված անձանց հետ: Օրեր առաջ էլ Վճռաբեկ դատարանն է մերժել նրա բողոքը իր կալանքի հարցով․ - «Ես չգիտեմ ինչքանո՞վ կարելի է մարդուն լռեցնել՝ նրանց ազատազրկելով: Ապրում ենք ընկճված, սահմանափակ մեր իրավունքների մեջ և, ինչու ոչ, ստրուկի կարգավիճակով»:

Փաստաբան Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ, որպես ապացույց, որ Ղուկասյանը մտադիր է եղել միանալ «Սասնա ծռեր»-ին, երկու անգամ դատված, հարկադիր հոգեկան բուժման ենթարկված մի անձի ցուցմունքն է՝ տրված մոտ կես տարի առաջ․ - «Այդ անձն է Անդրիաս Ղուկասյանին զանգել ասել, որը գործակալ է ի դեպ, թե մի հատ ուզում եմ հանդիպել, խոսալու բան կա: Ապացույցները կան, որ ակնհայտ ապօրինի մեղադրանք է, կապված է Անդրիաս Ղուկասյանի և՛ քաղաքացիական, և՛ քաղաքական ակտիվության հետ: Նաև արվում է, որպեսզի ոստիկանությունը արդարացնի իր այդ օրվա դաժան վերաբերմունքը լրագրողների և հավաքի մասնակիցների հետ կապված․․․ բա տեսեք, պետք է գնային, ՊՊԾ գունդը գրավեին, մենք պարտավոր էինք դա թույլ չտալ»: 

իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է, որ իններորդ ամիսը անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը քաղաքական բանտարկյալ է․ - «Հատկապես, որ խափանման միջոցներ փոխվեցին Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, սակայն նրան պահեցին, հասկացանք, որ իշխանությունը հաշիվ ունի նրա հետ, հաշվեհարդար է տեսնում: Իսկ հիմա, երեկվա ֆոնին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր՝ այլևս անշրջելի են մարդու իրավունքները Հայաստանում, շատ խորհրդանշական է, որ հենց այդ օրն էլ խստացրեցին Անդիաս Ղուկասյանի մեղադրանքը․․․ Թող միանգամից մահապատժի դատապարտեն Անդրիաս Ղուկասյանին, մենք էլ ազատվենք, իրենք էլ էս խնդիրց․․․»   

Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքներն ավելի քան տասը տարվա ազատազրկում են նախատեսում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил об увеличении числа резидентов ОЭЗ «Технополис «Москва»


Спорт в России и мире
Москва

В Росгвардии стартовал чемпионат по боксу "Кубок Победы"


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Виктория Азаренко пробилась в четвертьфинал турнира WTA в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сергей Собянин. Главное за день





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об изменениях в налоговом и бюджетном законодательстве России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Шесть городов Белоруссии и Азербайджана стали побратимами




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Europe1: Запад готовится убедить Зеленского принять принцип переговоров


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Игорь Бутман об Ирине Отиевой: “Жаль, что человека нету”



Москва

Еще четверым обвиняемым в совершении теракта в «Крокусе» продлили меру пресечения

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net