«ՍԱՍ»-ի ձայնագրության քրգործը՝ ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու հոդվածով
«ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության առիթով Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածով է քրեական գործ հարուցել: Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու դեպքի առթիվ:
Քրեական գործը հարուցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի՝ ապրիլի 13-ի համարում տեղ գտած «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» հրապարակման հիման վրա։
Հիշեցնենք, որ Hayastan24 կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի համար, իսկ ով ձայն չի բերի, սպառնում է՝ կկորցնի աշխատանքը։
Օհանջանյանի փոխանցմամբ, կասկածյալներ, մեղադրյալներ չկան: Քրեական գործը երեկ է հարուցվել, նախնական փուլում է: