Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Апрель
2017

Զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումները տեխնիկական բնույթի են․ ՊՆ

0
Զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումները   տեխնիկական բնույթի են․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանում է զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումների մասին ԶԼՄ հաղորդագրությունները:

«Վերլուծելով հիմնական խնդիրները, որոնք, ըստ լրատվամիջոցների, արձանագրվել են զինծառայողների քվեարկության ընթացքում, պարզ է դառնում, որ դրանք կուտակումներն են ընտրատեղամասերում։ Որոշ դեպքերում, ինչպես օրինակ՝ թիվ 20/53 տեղամասի պարագայում, հնչում են նաև ձևակերպումներ՝ «զինծառայողներին խմբերով տանում են քվեարկության»։

Հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն մնացած քաղաքացիների, զինծառայողների մասնակցությունը քվեարկությանը ենթադրում է որոշակի կազմակերպվածություն, մասնավորապես՝ զորամասերի մշտական տեղակայման վայրերից նրանց տեղափոխում ընտրական տեղամասեր՝ պատասխանատու սպաների ուղեկցությամբ, հասկանալի է, որ նման կուտակումները, որպես կանոն, կրում են տեխնիկական բնույթ, երբեմն պատճառ են ընտրական հանձնաժողովներում աշխատանքների ոչ լիարժեք կազմակերպման և որևէ կերպ չեն բնութագրում զինծառայողների բուն քվեարկության ընթացքը, ինչի հետ կապված, բացառությամբ երկու-երեք դեպքի, լուրջ ահազանգեր չեն գրանցվել։ Իսկ արձանագրված դեպքերի մասին հաղորդումները եղել են կամ՝ դրա մասին բարձրաձայնողի անուշադրության, կամ՝ ընդամենը մեկ դեպքում՝ զինծառայողի անփութության հետևանք։

Մասնավորապես՝ 14/20 ընտրական տեղամասում, հանձնաժողովի անդամը, շփոթելով զինծառայողի զինգրքույկում առկա, երկու տարբեր օրաթվեր պարունակող կնիքները, ենթադրել է, թե զինգրքույկը կեղծ է։ Սակայն պարզվել է, որ զինգրքույկում առկա երկու կնիքները վերաբերում են մեկը՝ զինծառայողին ամրակցված զենքին, մյուսը՝ զինծառայության անցնելուն և չեն կարող նույնը լինել։ Հետևաբար՝ հնչեցված ահազանգը հիմնավոր չէ։

Նույն տեղամասում արձանագրվել է, որ ընտրացուցակում զինծառայողի անվան դիմաց արդեն ստորագրություն է դրված եղել։ Հետագայում պարզվել է, որ տեղի ունեցածը տեխնիկական պատճառ ունի, հետևանք է մինչ այդ քվեարկած ընտրողի անփութության, ինչի հետ զինծառայողը որևէ առնչություն չունի։

Մեկ այլ դեպքում, կրկին նույն տեղամասում, քվեարկած զինծառայողը, անուշադրության հետևանքով, քվեախցիկից դուրս է եկել բաց քվեաթերթիկը ձեռքին։ Հանձնաժողովի անդամների դիտողությունից հետո միջադեպը հարթվել է։

Որոշ ԶԼՄ-ներում հատուկենտ ահազանգեր են եղել նաև զինծառայողների կողմից ուղղորդված քվեարկության մասին։ Այդ ահազանգերը, սակայն, որևէ կերպ չեն հիմնավորվել։

Վերլուծելով ընտրախախտումների մասին լուրերը, ակնհայտ է դառնում, որ զինծառայողների քվեարկությունն անցել է հարթ, առանց էական խնդիրների, իսկ արձանագրված հատուկենտ դեպքերը կրում են զուտ տեխնիկական բնույթ և որևէ կերպ չեն բնորոշում զինծառայողների՝ ազատ ընտրության իրավունքի իրացումը», - ասված է ՊՆ հաղորդագրությունում։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: На северо-западе Москвы открылся волонтерский центр «Доброе место»


Спорт в России и мире
Москва

Пятеро саратовских гребцов выступят на играх БРИКС


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев высказался об игре Свёнтек


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Орнитологи напомнили москвичам, как вести себя при встрече с птенцами





Путин в России и мире
Москва

Ташкент становится для Москвы точкой опоры – Астана проигрывает, уходя под Запад


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский признал, что у солдат ВСУ едет крыша, и попросил "психиатрического подкрепления"


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Оззи Осборн

Гизер Батлер рассказал, что Оззи Осборн согласился выступить с Black Sabbath



Москва

Певица Ольга Орлова привезла дочь к своей свекрови

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net