Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2017

ՀԿ-ները դատապարտում են Իոաննիսյանի անձնական տվյալների գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը

0
ՀԿ-ները դատապարտում են Իոաննիսյանի անձնական տվյալների գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը

Ավելի քան չորս տասնյակ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որով պահանջում են անհապաղ դադարեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նկատմամբ քաղաքական հետապնդումները։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ապրիլի 2-ի Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց լրատվական կայքերից մեկում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալներ, որոնց տիրապետում է բացառապես ոստիկանությունը և Քննչական կոմիտեն, և որոնք, բացի Դանիել Իոաննիսյանից, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձին»:

Դանիել Իոաննիսյանի անձին և նրա ընտանիքին վերաբերող հրապարակված տեղեկությունները, ըստ ՀԿ-ների, կազմվել են բացառապես ոստիկանության կողմից, և դրանց հիման վրա կայացվել են որոշումներ, որոնք իրենց բնույթով հրապարակման ենթակա չէին, քանի որ պետք է պաշտպանված լինեին անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով:

«Ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների տարածումը հանդիսանում է նաև քրեական օրենսգրքի 144 հոդվածով, ինչպես նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներով: Այսպիսով Դանիել Իոաննիսյանի՝ օրենքով պաշտպանված անձնական տվյալների հրապարակումը հանդիսանում է առաջին հերթին կոպիտ միջամտություն նրա անձնական կյանքին և նպատակ ունի ճնշում գործադրել անձամբ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ, քանի որ նրա կողմից է հրապարակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունները: Սա նաև հանդիսանում է ուղղակի ճնշում հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ: Մեկ հասարակական կազմակերպության կողմից վարչական ռեսուրսների լայնածավալ և կազմակերպված չարաշահման բացահայտումը արձանագրում է ոչ միայն ժողովրդավարական պետության հիմնական ինստիտուտներից մեկի՝ ընտրական համակարգի նկատմամբ կատարվող ոտնձգությունները բացահայտելու գործում իրավապահ մարմինների անգործությունը, այլև պետական հանցագործությունը բացահայտող քաղաքացու նկատմամբ հետապնդումներին իրավապահ մարմինների անմիջական մասնակցությունը», - ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունները նշում են, որ «նման գործելաոճը հատուկ է միայն ոստիկանական պետության գործիքակազմին, անհարիր է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, նպատակ ունի լռեցնել քաղաքացուն և վարկաբեկել քաղաքացիական գործունեությունը և չի համապատասխանում ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին ամենաբարձր մակարդակով արված հավաստիացումներին»:

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս խստորեն դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի իրավունքների կոպիտ խախտման փաստը և բացահայտ ճնշումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ, պահանջում ենք անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները, պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից քրեական գործ հարուցել, բացահայտել և պատասխանատվության ենթարկել հասարակական կազմակերպության ներկայացուցչի անձնական տվյալները ապօրինի կերպով երրորդ անձանց տրամադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին», - ասված է հայտարարությունում:

Նշենք, որ երեկ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե «անձի մասնավոր կյանքի գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելը Ոստիկանության գործելակերպը չէ»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Фонд музея-заповедника «Царицыно» собрал 61 тыс. произведений искусства


Спорт в России и мире
Москва

МегаФон привёз спасателям и пожарным грузовик связи


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев на отказе серба Кецмановича вышел в третий круг «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Восход», Тинькофф Банк и Альфа объявили о совместном pre-IPO фонде в секторе tech на 4 млрд рублей





Путин в России и мире
Москва

Многодетная мать из Тверской области поблагодарила Путина поддержку семей


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили по телефону предстоящий саммит ШОС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт группы "Пикник" состоится 1 июня в Москве



Москва

Перед судом предстанет грабитель, убивший охранника магазина в 2015 году

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net