Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2017

«Ծառուկյան դաշինքը» կոշտացնում է իշխող ուժի քննադատությունը

0
«Ծառուկյան դաշինքը» կոշտացնում է իշխող ուժի քննադատությունը

Առանց Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն այսօր Գառնիում հանրահավաքը սկսեցին ու ավարտեցին Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող ուժի սուր քննադատությամբ՝ հայտարարելով, թե հանրապետականները քանդել են երկիրը, խթանել են արտագաղթը, գործազրկությունն ու աղքատությունը:

«Մի իշխանություն, որը 17 տարի թալանել ա ձեզ, որը ձեր երեխաներին, ձեր որդիներին, ձեր ամուսիններին սարքել ա Ռուսաստանի բարաքներում ապրող տաջիկ, որը կարողանա ձեր ընտանիքը պահել․․․ Այս իշխանությանը շանս տալ, նշանակում ա վերջակետ դնել Հայաստանի Հանրապետության վրա», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր երկրում կարգը հետևյալն ա․ քաղաքական իշխանությունը տալիս ա մի քսան-երեսուն ընտանիքի, մարդկանց կոնկրետ արտոնություններ, ասում ա՝ այ դու կարաս բենզինը բերես, դու կարաս սալյարկան բերես, դու կարաս պարարտանյութը բերես, մյուսդ բանանը, ցիտրուսը կարաս բերես․․․ Հետո, երբ որ հինգ տարի անցնում ա, կանչում ա էդ մարդկանց, ասում ա՝ լսի, ես էդքան արտոնություններ եմ տվել քեզ, գնա մի տարվա փողը բեր, ընտրակաշառք բաժանի, որպեսզի իշխանությունը վերարտադրվի», - իր հերթին հայտարարեց Միքայել Մելքումյանը։  

Քարոզարշավի մեկնարկից Գագիկ Ծառուկյանից առանձին հավաքներ անցկացնող Զոհրաբյանն այսօր նաև հայտարարեց, որ ապրիլի 2-ը իշխանափոխության իրական հնարավորություն է՝ վստահեցնելով, թե միայն իրենք կարող են հեռացնել Հանրապետականին․ - «Իրանց հիմնական մրցակիցը «Ծառուկյան դաշինքն» ա, քաղաքական այլ մրցակից իրական իրանք չունեն: Մի հատ իրանց կարգախոսը նայեք՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Այո՛, աղքատության առաջընթաց կա, այո՛, գործազրկության առաջընթաց կա, այո՛, արտագաղթի առաջընթացը ստախանովյան տեմպերով կա: Եթե դա են նկատի ունեցել, ուրեմն, այս՛, առաջընթաց կա»:

Միքայել Մելքումյանն ասաց․ - «Բայց էդ փոխելը [իշխանափոխությունը] ոչ թե պետք ա լինի նենց, որ «Ծառուկյան դաշինքը» ստանա 51-52 տոկոս, Հանրապետականն էլ՝ 37 կամ 34: Պետք ալիքը ջրհեղեղի նման նենց գա, որ ըլնի 90:10, որպեսզի առավոտը ապրիլի 3-ին զարթնեք և էլ դեմը խաղ չըլնի»:   

«Ծառուկյան դաշինքի» անդամները վստահեցնում են, որ հետընտրական կոալիցիայի հարց չեն քննարկել՝ միևնույն ժամանակ հավելելով, թե մեկ ուժի հետ համագործակցության սցենարն անհնարին է․ - «Նայելով Ձեր աչքերին [հայտարարում եմ]՝ Հանրապետականի հետ որևէ համագործակցություն՝ կլինի անունը կոալիցիա, կլինի ազգային համաձայնության կառավարություն, չի լինելու»:

«Դաշինքի 15 կետանոց ծրագիրը պոպուլիստական չէ․ տոկոսադրույքներն էլ կնվազեցնենք, էլեկտրաէնեգիան ու գազն էլ կէժանացնեք», - գառնեցիներին խոստացավ Միքայել Մելքումյանը։

Հանրահավաքի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորները խոսեցին նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքից՝ քննադատելով հատկապես դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանին, ով, ըստ ԲՀԿ-ականների, օրերս փորձել է վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին։

«Արամ Զավենի Սարգսյանը էրեկ քննադատում ա «Ծառուկյան դաշինքին», և Ծառուկյանի մասին ասում ա՝ ժողովուրդ, մեր երկրում առանց իշխանության թույլտվության կաթի մթերման կետ էլ հնարավոր չի ունենալ: Հիմա հարցնում եմ՝ պարոն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված ա, չէ՞: Բա Դուք ասում եք կաթի մթերման գործարան էլ հնարավոր չի ունենալ»:

«Արամ Զավենի Սարգսյան, որոշ մարդկանց ես ասում եմ իշխանության կլիենտներ, որոնք ավարտել են իշխանական թեքումով հեռակա տեխնիկումներ: Ինչ ա, դուք ձեզնից Սարոյան եղբայրնե՞րն եք ներկայացնում, որը մեկը ծառայում ա Հանրապետականին, էն մեկն էլ ասում ա՝ կոշտ ընդդիմադիր եմ․․․ Էդ ի՞նչ մակարդակ ա, էդ ի՞նչ պլիտուսային տրամադրություններ ա, էդ ի՞նչ անմեղսունակության վիճակ ա», - իր հերթին ասաց Միքայել Մելքումյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин анонсировал большую летнюю спортивную программу


Спорт в России и мире
Москва

Представители KAMA TYRES приняли участие в 57-й легкоатлетической эстафете


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Соболенко победила на старте открытого чемпионата Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В МЧС предупредили об аномальной жаре в Москве в ближайшие дни





Путин в России и мире
Москва

Третий визит Путина: Узбекистан стал Москве ближе Казахстана. Как среагировал Кремль на "заигрывание" Астаны с Лондоном.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Белый дом признал причастность к выработке «формулы мира» Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Виктор Цой

Песни Виктора Цоя исполнит оркестр в Хабаровске



Москва

Открытие первого дилерского центра VGV в России. ГК «АВТОРУСЬ» стала первым дилером

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net