Հայաստանի բոլոր ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: