Հայաստանի դիվանագետներն այցելեցին Ստեփանակերտ
Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելել են Արցախ, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Նույն օրը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, Ստեփանակերտում հանդիպել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ:
Իրականացվել է մտքերի փոխանակում տարբեր ոլորտներում ԼՂ զարգացման հեռանկարների շուրջ, նախագահ Սահակյանը պատասխանել է ներկաների հարցերին։
Ընդլայնված հանդիպումից առաջ առանձնազրույց է կայացել նախագահ Սահակյանի և արտգործնախարար Նալբանդյանի միջև։