Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Պալմիրայի ազատագրումը
Հայաստանի արտգործնախարարությունը ողջունում է Պալմիրայի ազատագրումը։
«Ողջունում ենք Պալմիրայի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի», - ասված է արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։
Երեկ սիրիական հեռուստատեսությունը հաղորդեց, որ Սիրիայի կառավարական զորքերը, ռուսական զինված ուժերի աջակցությամբ, վերադարձրել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ հավելելով, որ կառավարական ուժերը քաղաքում սկսել են ականազերծման աշխատանքները։