Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2016

Новости за 19.03.2016

Ուժեղ բքի պատճառով փակվել է Մեղրու լեռնանցքը

Azatutyun.am 

Տրանսպորտի և կապի նախարարության հաղորդմամբ, այսօր, ժամը 20:00-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով փակվել է Մեղրու լեռնանցքը (339-340-րդ կմ հատվածը): Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարարը

Azatutyun.am 

54 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարար, Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Գիդո Վեստերվելեն: BBC-ի փոխանցմամբ, մահվան պատճառը սուր լեյկեմիան է: Վեստերվելեն ԱԴԿ-ն ղեկավարել է սկսած 2001 թվականից: 2009-ին նրա կուսակցությունը դարձավ իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միության» կոալիցիոն գործընկերը, իսկ ինքը՝ Վեստերվելեն, ստանձնեց երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի և ԳԴՀ փոխկանցլերի պաշտոնը: 2011-ին կայացած ընտրությունների արդյունքում ԱԴԿ-ն դուրս մղվեց Բունդեսթագից... Читать дальше...



«Ազատություն» ռ/կ ղեկավարությունը դատապարտում է Մոսկվայի գրասենյակի նկատմամբ ճնշումները

Azatutyun.am 

Ուրբաթ երեկոյան երկու անծանոթներ՝ ներկայանալով որպես ռուսաստանյան НТВ հեռուստաընկերության լրագրողներ, դիմել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի գրասենյակի ղեկավարին՝ անձնական բնույթի մեկնաբանությունների պահանջով: Չնայած մերժմանը, նրանք փորձել են ձայնագրություններ կատարել վերջինիս բնակարանի մուտքի մոտ: Անծանոթների խոսքով, իրենք «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության նախկին աշխատակիցներից որոշ տեղեկություններ են ստացել, ինչի շուրջ էլ «մեկնաբանություններ» են պահանջել:  Ազատ... Читать дальше...

Ստամբուլի պայթյունից վիրավորվածների թվում հայ կա

Azatutyun.am 

Այսօր Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվածների թվում հայազգի քաղաքացի կա: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Վիրավորվածի անունը Օքսան Խաչանյան է: Նա տեղափոխվել է Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոց: «Ժամանակը» գրում է, որ 40-ամյա Օքսան Խաչանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա այժմ հիվանդանոցի պլաստիկ վիրահատության բաժանմունքում է՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով: Օքսան Խաչանյանի աշխատավայրը շատ մոտ է պայթյունի վայրին... Читать дальше...

28-ամյա երիտասարդի սպանության փաստով քրգործ է հարուցվել

Azatutyun.am 

Մարտի 18-ին, ժամը 23.45-ին, «Բերդ» Բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վրեժ Մաթևոսյանը (ծնված 1978թ.) և «կլինիկական մահ» ախտորոշմամբ՝ Գագիկ Ճաղարյանը (ծնված 1988թ.): Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի գլխավորությամբ։ «Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը... Читать дальше...



Կաշառք ստանալու մեղադրանքով ՊՆ գնդապետ է կալանավորվել

Azatutyun.am 

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: «Նախնական քննությամբ պարզվել է, որ գնդապետ Ս. Խաչատրյանը 2015թ. դեկտեմբերին ծառայության բերումով տեղեկացել է... Читать дальше...

Սերբիայում բազմաթիվ պաշտոնյաներ են ձերբակալվել

Azatutyun.am 

Սերբիայի իրավապահները 46 մարդ են ձերբակալել, նրանք մեղադրվում են կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Երկրի ներքին գործերի նախարար Նեբոժա Ստեֆանովիչն այսօր ասել է, որ կաշառք վերցնելու կասկածանքով 18 ճանապարհային ոստիկաններ են ձերբակալվել: Մյուս ձերբակալվածների թվում այլ պաշտոնյաներ կան, այդ թվում՝ դատավոր, կենսաթոշակային պետական հիմնադրամի աշխատակից, նախկին քաղաքապետ: Սա Սերբիայում կոռուպցիոն մեղադրանքներին առնչվող երկրորդ խոշոր գործողությունն է: Դեկտեմբերին այնտեղ 86 մարդ էր ձերբակալվել:

ԱՄՆ-ը հաստատում է ռուսական օդուժի դուրս բերումը Սիրիայից

Azatutyun.am 

ԱՄՆ-ը հաստատել է, որ Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերել իր օդուժի մեծ մասը: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռիդերը՝ հավելելով, որ անցած շաբաթվա ընթացքում ռուսական օդուժը Սիրիայի հյուսիսային շրջաններին ավիահարվածներ չի հասցրել: Նրա հայտարարությունը ամերիկյան կողմից առաջին պաշտոնական հաստատումն է, որ օդուժը Սիրիայից դուրս բերելու մասին Ռուսաստանի նախագահի մարտի 14-ի կարգադրությունը կյանքի է կոչվում:

Պայթյուն Ստամբուլում, կան զոհեր և վիրավորներ

Azatutyun.am 

Այսօր Ստաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել են: Այս տվյալները կեսօրին հաղորդել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Սահինը: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է: Ըստ CNN Turk-ի՝ առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը: «Դողան» գործակալության փոխանցմամբ, վիրավորներից երեքը Իսրայելի քաղաքացիներ են: Հիշեցնենք՝ մարտի 13-ին Անկարայում պայթյունի հետևանքով 37 մարդ էր զոհվել, իսկ երեք շաբաթ առաջ Թուրքիայի մայրաքաղաքում... Читать дальше...

Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց

Azatutyun.am 

ԼՂ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: ԼՂ ՊՆ հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մարտի 19-ի մամուլ

Azatutyun.am 

Մամուլը շարունակում է ներկայացնել Ադրբեջանին ռուսական սպառազինության տրամադրման հարուցած արձագանքները, ընթացող ներքաղաքական զարգացումների համատեքստում անդրադառնում է Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, նաև մեկնաբանում է նոր Հարկային օրենսգրքի նախագիծը:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Azatutyun.am 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ: Նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը խնդրել է կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Moody’s-ը իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը

Azatutyun.am 

Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունն իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի: Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից Ba2-ի, արտարժույթով երկարաժամկետ ավանդների առաստաղը` B1-ից B2-ի: Միաժամանակ, արտարժույթով պարտատմսերի և կարճաժամկետ ավանդների առաստաղը մնացել է անփոփոխ` Ba2/NP... Читать дальше...

ԼՂ ՊՆ-ն ևս արձագանքել է Անջեյ Կասպշիկի կոչին

Azatutyun.am 

«ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը»,- նշված է ԼՂ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում: Միաժամանակ ակնկալվում... Читать дальше...

ՊԲ զորամասերն այս գիշեր ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից

Azatutyun.am 

Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: ԼՂ ՊՆ հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով՝ «մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»:

Դոնի Ռոստովում Boeing է կործանվել, բոլոր 61 ուղևորները զոհվել են

Azatutyun.am 

Այսօր վաղ առավոտյան ռուսաստանյան Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս կործանվել է Դուբայից ժամանող Boeing 737-800 մարդատար օդանավը։ Զոհվել են օդանավում եղած բոլոր 61 մարդիկ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները։ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ FlyDubai ավիաընկերության օդանավը եղանակային բարդ պայմաններում չի կարողացել միանգամից վայրէջք կատարել և երկրորդ շրջանից հետո վայրէջքի նոր փորձի ժամանակ կործանվել է. ինքնաթիռը հարվածել է գետնին, տեղի է ունեցել բռնկում, օդանավի բեկորները... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

"Спартак" обыграл "Краснодар" и продлил беспроигрышную серию до 7 матчей при Слишковиче


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова проиграла Остапенко во втором круге турнира WTA 1000


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Озоновые Дыры: Вызов современности, Взгляд Романа Терещенко





Путин в России и мире
Москва

Слова Путина сказанные на Параде Победы в Москве вызвали негодование у Британии


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Невеста Тимати сводит с ума туристов откровенными купальниками на Мальдивах



Москва

Леденящее душу преступление в Приморье стало явным после 11-летней давности

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net