Հինգ տարի է հարկավոր Պալմիրան վերականգնելու համար
«Իսլամական պետության» զինյալների կողմից ավերակների վերածված հնագույն Պալմիրա քաղաքը հնարավոր է վերականգնել հինգ տարվա ընթացքում, ասել է երկրի Թանգարանների և հնությունների վարչության տնօրեն Մամուլ Աբդուլքարիմը:
Նրա խոսքով, Պալմիրայի ազատագրումից մեկ օր անց փորձագետներն արդեն գնահատում են վնասների չափերը։ «Եթե մենք ունենանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատումը, հինգ տարի կպահանջվի վերականգնելու «Իսլամական պետության» կողմից վնասված կամ ոչնչացված կառույցները», - ասել է Աբդուլքարիմը՝ հավելելով. - «Լանդշաֆտն ընդհանուր առմամբ լավ վիճակում է, մենք ավելի վատ էինք պատկերացնում»։