Պակիստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 69-ի
![Պակիստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 69-ի](http://gdb.rferl.org/FBBC4DF7-E58D-4883-AF2B-8186AD0CADC0_cx0_cy4_cw0_w800_h450.jpg)
Երեկ Պակիստանի Լահոր քաղաքի հանրային այգում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթունից սպանվածների թիվը հասել է 69-ի, հարյուրավորները վնասվածնքեր են ստացել:
Քրիստոնյաներն այստեղ նշում էին Սուրբ Զատկի տոնը: Պակիստանի իշխանությունների փոխանցմամբ, սպանվածների մեծ մասը կանայք և երեխաներ են:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբներին աջակցող խմբավորումը՝ ընդգեծելով, որ թիրախը հենց քրիստոնեական տոնը նշողներն էին:
Թալիբների խոսնակը զգուշացրել է, որ խմբավորումը այլ ահաբեկչական գործողություններ էլ է նախապատրաստում։