Բրյուսելում 4 անձ է ձերբակալվել՝ ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով
![Բրյուսելում 4 անձ է ձերբակալվել՝ ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով](http://gdb.rferl.org/4E8B3AF4-8A01-4AF3-8977-AC594A4A4D4A_cx0_cy6_cw0_w800_h450.jpg)
Բելգիայի դատախազության փոխանցմամբ, ոստիկանությունը երեկ 4 մարդու է ձերբակալել՝ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու կասկածանքով:
31 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Բրյուսելում շարունակվում են հատուկ գործողությունները՝ ահաբեկիչներին բացահայտելու և վնասազերծելու ուղղությամբ:
Ավելի վաղ ձերբակալված 9 հոգուց 5-ը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: Այլ մանրամասներ դատախազությունը չի հաղորդում:
Հոլանդիայի դատախազությունը ևս փոխանցում է, որ երեկ Ռոտերդամում ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա մի տղամարդու, ազգությամբ ֆրանսիացի՝ Ֆրանսիայի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կասկածանքով: