Բակո Սահակյանը ընդունել է ՀՀՇ պատվիրակությանը
![Բակո Սահակյանը ընդունել է ՀՀՇ պատվիրակությանը](http://gdb.rferl.org/7573FEF6-E171-4358-8A17-824FDD006287_w800_h450.jpg)
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պատվիրակությանը՝ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ մշտական քննարկումները՝ ընդգծելով դրանց օգտակարությունը Հայաստանի և Ղարաբաղի համար: