Դոնի Ռոստովում կործանված օդանավի օդաչուները վթարից րոպեներ առաջ կոնֆլիկտ են ունեցել
Դուբայից Դոնի Ռոստով թռչող՝ FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 մարդատար օդանավի երկու օդաչուները վթարից րոպեներ առաջ կոնֆլիկտ են ունեցել, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով քննությանը մոտ կանգնած աղբյուրը։
Ըստ աղբյուրի, սև արկղերի վերծանության ժամանակ փորձագետները պարզել են, որ օդանավի անձնակազմը որոշել է փորձել երկրորդ անգամ վայրէձջք կատարել՝ ավտոպիլոտն անջատած։ Օդաչուներից մեկը մանևրելու ժամանակ սխալ է գործել, մյուս օդաչուն ղեկն իրեն է ձգել, սկսել են վիճել։ Աղբյուրը նշում է, որ վեճին հաջորդել է հիմնական օդաչուի բղավոցը՝ «սպասիր, ուր, կանգնել»։
Օդաչուները կորցրել են օդանավի վերահսկողությունը։ Օդանավն ընկել է 325 կիլոմետր ժամ արագությամբ։ Թերթը գրում է, որ օդաչուները մի քանի վայրկյան սարսափից և հուսահատությունից բղավում էին։