Հայաստան - Բելառուս հանդիպումն ավարտվեց ոչ ոքի հաշվով
Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում մի քանի լուրջ պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, սակայն գոլ խփել չհաջողվեց:
Հանդիպման 75-րդ րոպեին խաղադաշտ երկրպագու մտավ, սակայն ոստիկանները նրան հեռացրին խաղադաշտից: