ԱԺ նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակի առթիվ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել Անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակի առթիվ:
«Հռչակագիրն առաջին իրավական հիմնաքարն էր հայոց խորհրդարանի նորօրյա պատմության մեջ: Այսօր էլ բարձրագույն օրենսդիր իշխանությունն իր սահմանադրական գործառույթներով հետևողականորեն շարունակում է իրացնել անկախության հռչակագրի դրույթները, հռչակագիր, որը քառորդդարյա՝ երբեք հեռու չթվացող տարածության վրա էլ առաջնորդում է մեզ, պարտավորեցնում երբեք չդադարել լավատեսությամբ առաջ նայել և հաստատակամորեն առաջ շարժվել, այլապես այսօրը կարող է անհուսալի թվալ, իսկ վաղվա օրը՝ անհասանելի լինել: Մենք պարտավոր ենք լավատես լինել և այդ լավատեսությունը լիցքավորել շոշափելի քայլերով, տեսանելի հաջողություններով ու մեզ միշտ հասանելի հաղթանակներով», - ԱԺ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն հրապարակած ուղերձում, մասնավորապես, ասել է Գալուստ Սահակյանը: