Իրաքի կառավարական զորքերը Անբարը վերագրավելու գործողություն են սկսել
Այսօր Իրաքի կառավարական զորքերը շիա զինյալների աջակցությամբ հարձակում են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող խոշորագույն Անբար նահանգը վերագրավելու համար:
Ինչպես «Ռոյթերս»-ին փոխանցել է ռազմական գործողության միացյալ հրամանատարության աղբյուրը, կառավարական ստորաբաժանումները կատաղի դիմադրության են հանդիպել:
Անբարի վարչական կենտրոն Ռամադի քաղաքը և հարող տարածքները ԻՊ-ի զինյալների ձեքն են անցել երկու ամիս առաջ: