Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Декабрь
2018

Новости за 30.12.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր

Azatutyun.am 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը: Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: «Ինձ համար այսօր պատիվ է Նոր տարվա նախօրեին այստեղ գտնվելը... Читать дальше...

Մեդվեդևը շնորհավորել է Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Azatutyun.am 

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ուղերձում, մասնավորապես, ասված է. ֊ «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:  Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը... Читать дальше...

Արցախյան քաղաքական ուժերը կոչ են անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Azatutyun.am 

Արցախի Խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, տեղեկացնում է artsakhpress.am֊ը։ «Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված... Читать дальше...



Պուտինը շնորհավորել է մի շարք երկրների ներկա և նախկին ղեկավարների

Azatutyun.am 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ներկա և նախկին ղեկավարների։ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Պուտինը, մասնավորապես, շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի ղեկավարներին ուղղված շնորհավորանքում Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության ավանդույթների, մշակութային և հոգևոր ընդհանրությունների վրա և համոզմունք է հայտնել... Читать дальше...

Հոլանդիայում ահաբեկչություն է կանխվել

Azatutyun.am 

Նիդերլանդների և Գերմանիայի անվտանգության ուժերը ձերբակալեել են 5 կասկածյալների, ովքեր, ըստ իրավապահների, «ահաբեկչություն են ծրագրել Հոլանդիայում»: Երկու երկրների ծառայությունների համատեղ անցկացրած գողծողության շնորհիվ 4 կասկածյալներին հաջողվել է ձերբակալել Ռոտերդամում, ևս մեկին ձերբակալել են Մայնցում: Գերմանացի ոստիկանների փոխանցմամբ, վերջինս 26 տարեկան է: «Կան շատ լուրջ հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ նա պատրաստվում էր  ահաբեկչական գործողություն իրականացնել Նիդերլանդներում»,- ասել է գերմանական ոստիկանության ներկայացուցիչը... Читать дальше...

Ucom-ը մեղադրում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին

Azatutyun.am 

Հայաստանյան ինտերնետային և բջջային կապի ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Յուքոմը», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) մեղադրում է «կողմնակալ վերաբերմունք» դրսևորելու և մրցակից «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը «հարմարեցված» որոշումներ կայացնելու մեջ։ Այս տարվա դեկտեմբերի 12֊ին ՀԾԿՀ֊ն մրցույթ է հայտարարել 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման համար, որն օգտագործվում է LTE+ ցանց ստեղծելու համար։ Ընդ որում, «Յուքոմի» պնդմամբ, Հանձնաժողովը... Читать дальше...

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Azatutyun.am 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ «ռուս-ամերիկյան հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության համար»: Պուտինն ընդգծել է, որ «Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ ահեմաընդարձակ օրակարգով բանակցելու համար»: Ռուսաստանի նախագահը շնորհավորական հեռագիր է հղել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին... Читать дальше...

Յունկերը կասկածի տակ է դնում ԵՄ-ն ղեկավարելու Ռումինիայի կարողությունը

Azatutyun.am 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կասկածի տակ է դրել գալիք տարվա հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունը հերթագայության կարգով կես տարով ստանձնելու Ռումինիայի հնարավորությունը: Welt am Sonntag գերմանական պարբերականին տված հարցազրույցում Յունկերն ասել է, որ «Ռումինիան տեխնիկապես լավ է պատրաստվել, սակայն կառավարությունը Բուխարեստում դեռ լիովին չի գիտակցում, թե ինչ է նշանակում նախագահել Եվրոպական միությունում»: Ռումինիան 2007 թվականին Եվրամիությանն անդամակցելուց հետո առաջին անգամ է ստանձնում նախագահությունը... Читать дальше...



Հյուսիսային Կորեայի նախագահը նամակ է գրել Հարավային Կորեայի նախագահին

Azatutyun.am 

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն  Ջե-ինին հասցեագրած նամակում նշել է նոր բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Կիմ Չեն Ընը նաև ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ չի կարողացել մինչև այս տարեվերջ այցելել Սեուլ, թեպետ դրա վերաբերյալ եղել է նախնական պայմանավորվածություն: Կիմ Չեն Ընը և Մուն Ջե-ինն այս տարվա ընթացքում երեք անգամ հանդիպել են: Կիմը նաև հունիսին Սինգապուրում պատմական հանդիպում է անցկացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ... Читать дальше...

Դոնբասում կողմերը հիմնականում պահպանում են հրադադարը

Azatutyun.am 

Արևելյան Ուկրաինայում հակամարտ կողմերը հիմնականում պահպանում են հրադադարը, որն ուժի մեջ է մտել երեկ կեսգիշերին: 2014 թվականի գարնանը Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո Դոնբասի շրջանում սկսվել է պատերազմ, որի ընթացքում այսօրվա դրությամբ զոհվել է մոտ 10 հազար  300 մարդ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս անջատականները Դոնբասի շրջանում մի քանի անգամ կրակ են բացել ուկրաինացիների դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ չկան: Մոսկվան հերքում է Ուկրաինայի արևելյան շրջաններում... Читать дальше...

Լուկաշենկոն Պուտինին կարտոֆիլ է նվիրել

Azatutyun.am 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սուրբ Ծնունդի առիթով 4 պարկ կարտոֆիլ է նվիրել: Դա, ըստ Լուկաշենկոյի խոսնակի, «սովորական կարտոֆիլ չէ»: Բելառուսի ղեկավարի մամլո խոսնակ Նատալիա Էսմոնտն ասել է, որ «այդ կարտոֆիլն Ալեքսանդր Լուկաշենկոյի սեփական հողամասից է, էլիտար տեսակի է և պիտանի է ամենատարբեր համեղ ուտեստներ պատրաստելու համար»: Երկու ղեկավարները երեկ Կրեմլում արտահերթ հանդիպում են անցկացրել և քննարկել են էներգակիրների մատակարարման հարցում առաջացած տարաձայնությունների հարցը... Читать дальше...

Մեր խնդիրը նույնն է. բարձր պատրաստականությամբ ապահովել Հայաստանի ու Արցախի խաղաղությունը. Դավիթ Տոնոյան

Azatutyun.am 

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով։ Դիմելով Հայոց բանակի ծառայակից ընկերներին՝ Տոնոյանը փաստել է՝ 2018֊ին տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով երկրում ձևավորվել է նոր կառավարման համակարգ, նոր ռազմաքաղաքական ղեկավարություն, սակայն՝ «նույնն է մեր խնդիրը՝ բարձր պատրաստականությամբ ապահովել Հայաստանի ու Արցախի խաղաղությունը»: «Ուզում եմ գիտակցեք, որ երկրում տեղի ունեցող ցանկացած իրողություն իրականում երկրորդվում, երրորդվում է անվտանգության ապահովման խնդիրներին... Читать дальше...

Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Azatutyun.am 

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի. Արա Բաբլոյան

Azatutyun.am 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին: Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք և՛ լավ, և՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի: Բնականաբար, առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին... Читать дальше...

2018-ին սկսած գործը շարունակելու ենք 2019-ին. Երևանի քաղաքապետ

Azatutyun.am 

Այո, մենք ուղղակի պարտավոր ենք արժանի լինելու այս քաղաքին՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանին: Եվ ես վստահ եմ, որ իրար հետ 2018-ին սկսած գործը շարունակելու ենք 2019-ին և գալիք մի քանի տարիներին, այնպես, ինչպես պայմանավորվել ենք, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով համաքաղաքացիներին ուղղված իր ուղերձում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը՝ աչքի լույսի պես պահելով նրա պատմական դեմքը, խնամելով ամեն մի քարը, միևնույն ժամանակ մենք ստեղծելու ենք նոր քաղաք՝ հարմարավետ... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

На площадках «Московских сезонов» работают шесть скейт-парков и роллердром


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Первая ракетка мира расплакалась после финала турнира с участием Рыбакиной


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В России замечен доступный кроссовер по цене Lada Granta: что о нем известно?





Путин в России и мире
Москва

Мантуров: на инаугурации Путина 7 мая представят обновленный Aurus Senat


Лукашенко в Беларуси и мире
Минск

Русских заявил о субсидировании новых авиарейсов до Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Кудрявцева отправила сообщение Волочковой с призывом бросить пить алкоголь



Москва

В пасхальных богослужениях в Москве приняли участие 2 млн верующих

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net