Գյումրիից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց Սերժ Սարգսյանի իշխանավարման հնարավոր երրորդ ժամկետի դեմ նախաձեռնած իր պայքարը։ «Իմ Քայլը» անվանմամբ այս նախաձեռնությամբ ընդդիմադիր պատգամավորը կուսակիցների ու համախոհների հետ երկու շաբաթ շարունակ ոտքով կշրջի հանրապետության մի շարք քաղաքներով և ապրիլի 13-ին կհասնի Երևանի Ազատության հրապարակ: Հենց այնտեղից էլ, ըստ Փաշինյանի, կմեկնարկի քաղաքացիական անհնազանդությունների շարքը։ «Մեր գործողությունների... Читать дальше...