Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Октябрь
2017

Новости за 30.10.2017

ԱԳՆ-ն չի հաստատում միջնորդների և Նալբանդյանի առաջիկա հանդիպման մասին լուրը

Azatutyun.am 

Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի հաստատում Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունները:  «Ազատության» հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց․ «Հանդիպման, դրա վայրի և ժամկետների մասին վերջնական պայմանավորվածության առկայության դեպքում այդ մասին նախապես կտեղեկացնենք»: Ադրբեջանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ավելի վաղ ասել էր, որ ՄԽ համանախագահները նոյեմբերի կեսին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ... Читать дальше...

«Դիլիջան ազգային պարկում» վագոն-տնակի հրկիզման գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի

Azatutyun.am 

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել` «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած հանցավոր արարքների համար։ Կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա... Читать дальше...

«Ինտերֆաքս». Սերժ Սարգսյանը նոյեմբերին կժամանի Մոսկվա

Azatutyun.am 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին  աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին։ «Մենք ակնկալում ենք, որ «Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև մեր նախագահը, հետևաբար ենթադրում ենք, որ նա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 15-ից 16-ը», - ասել է Տողանյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այցի օրակարգի մասին... Читать дальше...



Էրդողան. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»

Azatutyun.am 

«Քանի դեռ Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքները, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի լուծվի», - ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Լեռնային Ղարաբաղն արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի մարմնի վրա: Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը, և այդ երկրի կողմից խաղաղ բնակչության դեմ վերջերս իրականացված սադրանքները», - ասել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև նշել է, որ միջազգային հանրությունը` նախևառաջ Մինսկի խումբը... Читать дальше...

ՄԻՊ-ը հոգեբուժարաններում երկու խնդիր է առանձնացնում՝ պահման պայմաններ և բժշկական օգնության կազմակերպում

Azatutyun.am 

Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի ընթացքում մոնիտորինգային չհայտարարված այցեր է կատարել հոգեբուժական հաստատություններ: Ըստ պաշտպանի աշխատակազմի, արձանագրած խնդիրները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը մինչև տարեվերջ հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով: Հաղորդագրությունում նշվում է, որ այցերի ընթացքում իրականացվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման... Читать дальше...

Մամեդյարով. «Նոյեմբերի կեսին ՄԽ համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ»

Azatutyun.am 

«Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսին կհանդիպեն  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ»: Այսօր այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: APA գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի նախարարը նշել է, որ համանախագահների և նախարարների հանդիպման ճշգրիտ վայրն ու ժամկետն առայժմ հայտնի  չեն: «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կկայանա թե ոչ, այդ մասին հայտնի կդառնա համանախագահների հետ բանակցություններից հետո»,- նշել է Մամեդյարովը:

Մոսկվան քննարկում է Սիրիայում տեղակայված զորախմբի կրճատման հարցը. Коммерсант

Azatutyun.am 

«Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կարող  են կրճատել Սիրիայում տեղակայված զորախումբը»: Այսօր այս մասին գրել է մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը` վկայակոչելով անանուն  դիվանագիտական աղբյուրներ: Թերթի տեղեկություններով՝ Մոսկվան կարող է կրճատել «Հմեյմիմ»  ռազմակայանում տեղակայված ավիացիոն զորախումբը և դրան մաս կազմող ինժեներական ու տեխնիկական անձնակազմի մի մասը: «Սակայն Սիրիայում կմնան C-400 և  C-300 հրթիռային համալիրներն ու Панцирь-С1 տեսակի զենիթային համակարգերը, որոնք ապահովում են  «Հմեյմիմ»... Читать дальше...



Պուտինը մասնակցելու է ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշակոթողի բացմանը

Azatutyun.am 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կմասնակցի ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: «Վշտի պատ» կոչվող հուշահամալիրի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը: «Մոսկվայի կենտրոնում կայանալիք այսօրվա արարողությանը մասնակցելու է նաև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը», - հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Խորհրդային շրջանի մի շարք հայտնի այլախոհներ, սակայն, հանդես են եկել բաց նամակով՝ նման հուշակոթողի բացումը ցինիզմ որակելով:... Читать дальше...

«Հանցավոր որևէ արարք չեմ արել, մեղավոր չեմ». Սամվել Բաբայանը ցուցմունք տվեց

Azatutyun.am 

Շարունակվում է «Իգլա»-ի գործով դատավարությունը։  Այսօրվա նիստում ցուցմունք է տալիս Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Բաբայանը հայտարարեց, որ հանցավոր որևէ արարք չի արել, մեղավոր չէ։ Ավելին՝ Բաբայանը պնդեց, որ ինքն է ընկերոջը՝ Սանասարյան Գաբրիելյանին հորդորել ձեռք չբերել «Իգլա» զինատեսակը։ Ներկոտված եվրոների մասով էլ Բաբայանն ասաց, թե ընկերն է Ռուսաստանից պարտք ուղարկել, ինքը չի իմացել, թե ինչու են թղթադրամները գունապատված։ Հիշեցնենք՝ անցած դատական նիստին առանցքային... Читать дальше...

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Բարզանին հրաժարական է ներկայացրել

Azatutyun.am 

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն երկու օրից` նոյեմբերի 1-ին, կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին Բարզանին հայտարարել է կիրակի երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում: Դրան նախորդել է Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի նիստը, որի ընթացքում պատգամավորները բավարարել են Բարզանիի` իր պաշտոնավարման ժամկետը չերկարաձգելու խնդրանքը: Բարզանիի խոսքով՝ իր հրաժարականի պատճառը սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո ծագած ճգնաժամն է: «Անկախության հանրաքվեն պատրվակ հանդիսացավ Բաղդադի... Читать дальше...

Մադրիդը չի բացառում Կատալոնիայի ինքնավարության առավել ընդլայնումը

Azatutyun.am 

Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը երեկ հայտարարել է, թե Կատալոնիայում ստեղծված ներկայիս ճգնաժամը կարող է բերել երկրամասի ինքնավարության ընդլայնմանը։ «Ես բացառում եմ Կատալոնիայի անկախությունը, սակայն չեմ բացառում երկրամասի էլ ավելի լայն իքնավարությունը, չնայած հանգամանքին, որ Կատալոնիան այսօր էլ, ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ աշխարհում ամենալայն իքնավարություն ունեցող կազմավորումներից է»,- Իսպանիայի արտործնախարարի այս խոսքերն է մեջբերում «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը: Կատալոնիայի... Читать дальше...

Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են ՀՀ-ԼՂ ԱԻՆ-ների միջև կապերի խորացման հարցեր

Azatutyun.am 

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին: Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը, քննարկվել են երկու Հայաստանի և Ղարաբաղի համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը։

Ռոհանին մերժել է Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկը

Azatutyun.am 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկը: Այդ մասին տեղեկացնում է իրանական ILNA լրատվական գործակալությունը` նշելով, որ դա տեղի է ունեցել սեպտեմբերին Նյու-Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի ընթացքում: «Ամերիկյան կողմը Թրամփի և Ռոհանիի հանդիպում կազմակերպելու ցանկություն էր հայտնել, սակայն Իրանի նախագահը մերժեց այդ առաջարկը», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին... Читать дальше...

Մոսկվան կոչ է անում Թուրքիային՝ կայունացնել իրադրությունը սիրիական Իդլիբում

Azatutyun.am 

Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան ի վիճակի կլինի կայունացնել իրադրությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում, «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարել է Աստանայում`սիրիական կարգավորմանը նվիրված բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը: Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ իրադրությունը Իդլիբում շարունակում է լարված մնալ և«մեծ է ահաբեկչական նոր հաձակումների վտանգը»: «Մենք, սակայն, հույս ունենք, որ մեր թուրք գործընկերները կկատարեն ստանձնած պարտավորությունների իրենց չափաբաժինը... Читать дальше...

Լևոն Մնացականյանը ՀՀ գիտության և մշակույթի գործիչներին ներկայացրել է առաջնագծում առկա իրադրությունը

Azatutyun.am 

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի, ներկաների խնդրանքով Լևոն Մնացականյանը ներկայացրել է  առաջնագծում առկա իրադրությունը... Читать дальше...

Ազգային ժողովում մեկնարկել է 2018-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը

Azatutyun.am 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները՝ թե´ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, թե´ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր և ծավալուն աշխատանք կպահանջի», - ասաց... Читать дальше...

Զինծառայության մասին օրինագծի շուրջ բարձրացված աղմուկը մի փոքր արհեստական է. Արտակ Զաքարյան

Azatutyun.am 

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի համոզմամբ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի շուրջ բարձրացված աղմուկը մի փոքր արհեստական է։ Զաքարյանի խոսքով՝ առաջարկի շեշտադրումներն ու նպատակները ըստ էության չեն քննարկվում: «Հերթական անգամ փորձ են անում վերադարձնել դեպի անցյալ, ասել՝ «այն ժամանակ էլ էր այսպես...» այն ժամանակ, այո՛, գաղափարները, ըստ էության, նույն էին, բայց կիրառման մեխանիզմները տարբեր են։ Մենք առաջարկում ենք մի բան, որը ո՛չ գիտությանն է խոչընդոտ հանդիսանալու... Читать дальше...

Բաքվում մի քանի ժամից կմեկնարկի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը

Azatutyun.am 

Մի քանի ժամից Ադրբեջանի մայրաքաղաքում կմեկնարկի Հայաստանը շրջանցող ևս մեկ խոշոր ենթակառուցվածքային ծրագրի` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը: Ավելի քան 10 տարի շարունակված շինարարության ավարտն ազդարարող միջոցառումներին մասնակցելու նպատակով Բաքու են ժամանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի ղեկավարի ներկայությունն այսօր կայանալիք արարողությանը պատահական չէ: Աստանան շինարարության ողջ ընթացքում նշում էր... Читать дальше...


Музыкальные новости
Елена Волкова

Кинофестиваль «Движение по вертикали» памяти Станислава Говорухина пройдет в Тульской области





Персональные новости
Арцах

Парадоксы двойного стандарта





ԱՄՆ ընտրություններում ՌԴ միջամտության հարցով առաջին ձերբակալությունները կարող են տեղի ունենալ. Մյուլլեր

Azatutyun.am 

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ղեկավարմամբ անցկացվող  նախորդ տարվա ամերիկյան նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետաքննության շրջանակներում առաջին ձեռբակալությունները կարող են տեղի ունենալ այսօր։  Ռուսաստանի իշխանությունները շարունակում են կտրականապես հերքել իրենց հնարավոր միջամտությունը Միացյալ Նահանգների վերջին նախագահական ընտրություններին:

Հարյուրավոր քաղաքացիներ միացել են Կիևում Սաակաշվիլիի կազմակերպած հանրահավաքին

Azatutyun.am 

Հարյուրավոր ցուցարարներ միացել են Կիևում՝ Ուկրաինայի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարում» քաղաքական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին: Հոկտեմբերի 29-ի հանրահավաքի ժամանակ Սաակաշվիլին կոչ է արել Ուկրաինայի կառավարությանը՝ մինչև նոյեմբերի 7-ը բավարարել ցուցարարների պահանջները: Հոկտեմբերի 17-ին ցուցարարները վրաններ են տեղադրել Վերին Ռադայի շենքի դիմաց՝ կոչ անելով չեղյալ հայտարարել պատգամավորական անձեռնմխելիությունը... Читать дальше...

Պուտինն այսօր հնարավոր է մասնակցի ռեպրեսիայի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը

Azatutyun.am 

Նախատեսվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կմասնակցի խորհրդային տարիներին պետական ռեպրեսիայի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Վշտի պատի» բացումը տեղի կունենա Մոսկվայում՝ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օրվա շրջանակներում:

Իրանը կատարել է միջուկային համաձայնագրով ձեռք բերած պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Azatutyun.am 

Միավորված ազգերի կազմակերպության կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանը իրականացրել է միջուկային համաձայնագրով ձեռք բերած պարտավորությունները։ Նշենք, որ Ամանոն երեկ է ժամանել Թեհրան։ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի ուղևորությունն Իրան համընկել է Վաշինգտոնից հնչող այն պնդումներին, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ ապագայում կարող է հետ կանչել ամերիկյան կողմի` 2015-ին կնքված համաձայնագրի տակ դրված ստորագրությունը... Читать дальше...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ

Azatutyun.am 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Спорт в России и мире
Москва

«Этот спорт воспитывает силу и упорство»: Вице-спикер Народного Хурала Бурятии приняла участие в открытии чемпионата России по гиревому спорту


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Рафаэль Надаль

Дядя Надаля назвал причину поражения Зверева в финале «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Призыв лидера движения «Всеармянский фронт» оказать помощь пострадавшим после наводнения





Путин в России и мире
Москва

Путин обсудил с и. о. президента Ирана взаимодействие внутри БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

За что Лукашенко должен извиняться перед Арменией?




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Почему Зеленский не убедил саудовского принца, кража денег РФ, что готовят против России на саммите НАТО: обзор мировой политики 13 июня


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Ольга Туркина

PREMIER проведет фестиваль «Лето PREMIER» по всей России



Москва

Есть ли проблемы с зарплатой у строителей третьего моста через Уду?

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net