Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Август
2017

Новости за 17.08.2017

Բարսելոնայում զոհերի թիվը՝ առնվազն 12, կա 2 ձերբակալված, ԻՊ-ն ստանձնել է պատասխանատվությունը

Azatutyun.am 

Իսպանիայի Կատալոնիա  երկրամասի իշխանությունները հաստատել են, որ Բարսելոնայում այսօր տեղի ունեցած բեռնատար ավտոմեքենայով հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս շուրջ ութ տասնյակ մարդ վիրավորվել է։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել կատարվածի կապակցությամբ, սակայն առայժմ չի հրապարակել ոչ նրանց ինքնությունը, ոչ էլ ենթադրյալ դերը հարձակման մեջ, որը իշխանությունները ահաբեկչություն են որակում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական... Читать дальше...

Press Review

Azatutyun.am 

“Hraparak” reacts to the opposition GALA party’s decision to end its boycott of Gyumri’s municipal assembly.

Visitor Influx Blamed For Surge In Armenia-Russia Airfares

Azatutyun.am 

A senior Armenian government official on Thursday attributed a sharp rise in the cost of commercial flights between Yerevan and Moscow and other major Russian cities to the increased number of visitors to Armenia.



Հարձակում Բարսելոնայում․ ոստիկանությունը հաստատում է՝ 1 զոհ, 32 վիրավոր

Azatutyun.am 

Առնվազն մեկ մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել Բարսելոնայի մարդաշատ փողոցներից մեկում բեռնատար մեքենայով իրականացված հարձակումից հետո, հայտարարել է Կատալոնական ոստիկանությունը: Վիրավորներից 10-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունը նշում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները հաղորդել էին երկու, երեք և անգամ 13 զոհերի մասին, սակայն իշխանությունները այս տեղետվությունը չեն հաստատում: Հարձակումը տեղի է ունեցել Բարսելոնայի Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է... Читать дальше...

Բարսելոնայում զոհերի թիվն ավելանում է

Azatutyun.am 

Բարսելոնայի զբոսաշրջային կենտրոնում բեռնատարի կատարած վրաերթի հետևանքով զոհերի թիվն աճում է: Reuters գործակալությունը, հղում տալով տեղական լրատվամիջոցներին և ոստիկանական աղբյուրներին, հաղորդում է 13 զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին: Կատալոնական ոստիկանությունը նաև հաղորդում է, որ տեղի ունեցածը քննվում է որպես ահաբեկչական հարձակում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարսելոնայի կենտրոնում՝ Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, մի բեռնատար մեքենա միտումնավոր մխրճվել էր մարդկանց բազմության մեջ... Читать дальше...

Բարսելոնայում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Azatutyun.am 

Բարսելոնայում քաղաքի կենտրոնում՝  Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, մի բեռնատար մեքենա միտումնավոր մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Կան մեծ թվով վիրավորներ: Տեղի իշխանությունների հաղորդմամբ, առնվազն երկու մարդ զոհվել է: Վարչապետ Ռախոյն ասել է, որ այս պահին ամենակարևոր խնդիրը տուժածներին օգնելն է: Վարորդը փախուստի է դիմել, ոստիկանները նրան հիմա որոնում են: Հաղորդվում է նաև, որ դրանից հետո երկու զինված անձ ներխուժել են La Boqueria շուկայի մոտ գտնվող ռեստորան... Читать дальше...

Բնապահպան․ Պետությունը կա, պետության ֆունկցիան չկա

Azatutyun.am 

Խոսրովի անտառի հրդեհը ցույց տվեց, որ «Հայաստանում պետությունը կա, պետության ֆունկցիան չկա», - հայտարարեց «Ըստ էության» հաղորդաշարի հերթական թողարկման մասնակիցներից բնապահպան Հակոբ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղենք այդ իրավիճակից:



Տնակից բնակարան տեղափոխվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի 22-րդ շահառուն

Azatutyun.am 

Ջուլիետա Կիրակոսյանի ընտանիքը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի 22-րդ շահառուն էր, որ այսօր տնակից բնակարան տեղափոխվեց: Կիրակոսյանների ընտանիքը երկրաշարժին բնակարան չի կորցել և անօթևանի կարգավիճակ չունի, սակայն շուրջ 29 տարի տնակում է ապրել: Կիրակոսյանների երկու որդիները դրսում են՝ արտագնա աշխատանքի: Տիկին Ջուլիետան ասում է, որ բնակարան ստանալու լուրն իմացել են ու առաջիկայում կվերադառնան: Տնակում առանց կարգավիճակի ապրող ընտանիքը չէր էլ մտածում, որ մի օր իրենց դուռը կթակեն ու բնակարան կառաջարկեն... Читать дальше...

Փհենյանին չպետք է միջուկային հարված հասցնելու հնարավորություն տրվի․ ԱՄՆ գեներալ

Azatutyun.am 

Հյուսիսկորեական ճգնաժամի ռազմական լուծումը սարսափելի կլինի, բայց անհնար է պատկերացնել մի վիճակ, երբ Փհենյանին կտրվի Միացյալ Նահանգներին միջուկային հարված հասցնելու հնարավորություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Գեներալը տեղեկացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «բանակին կարգադրել է մշակել հուսալի և կենսունակ ռազմական տարբերակներ, և հիմա ամերիկյան զինված ուժերը հենց դրա վրա են աշխատում»: «Իմ երևակայությունից վեր է պատկերացնել... Читать дальше...

Armenian Police Told To Probe Threats Reported By Lawyer

Azatutyun.am 

Armenian law-enforcement authorities have pledged to investigate threats of violence reported by a lawyer representing one of the radical opposition members who seized a police station in Yerevan last year.

Սերժ Սարգսյանը կնախընտրի վերադառնալ վարչապետի պաշտոնին 2019-ին. քաղաքագետ

Azatutyun.am 

Ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: Այս ուղղությամբ «նախապատրաստությունները ընթացքի մեջ են», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքագետը: «Ես կարծում եմ, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը շատ կարճատև ընթացքում չի լինի իշխանության ղեկին, բայց 2019 թվականին, կարծում եմ, կնախընտրի վերադառնալ վարչապետի պաշտոնին», - ասաց Սաֆարյանը։ Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի ապրիլին անմիջապես չի հեռանա իշխանությունից... Читать дальше...

Նաիրիտցիները վարչապետից պահանջում են հստակություն մտցնել գործարանի հետագա ճակատագրի հարցում

Azatutyun.am 

«Նաիրիտի» նախկին աշխատողները բաց նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով վերջնական պատասխան տալ՝ կապված քիմիական գործարանի վերագործարկման հնարավորության հետ։ ««Նաիրիտով» հետաքրքրված է և մեկ տարի շարունակ բանակցություններ է վարում  «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն»  հոլդինգը։ Ի՞նչն է խանգարում երկկողմ հուշագրի ստորագրմանը, երբ եվրոպական կողմը և՛ աուդիտի, և՛վերագործարկման հետագա բոլոր ծախսերն իր վրա է վերցնում: Եվ եթե այդ հուշագրի որևէ կետ չի համապատասխանում ՀՀ նորմերին, ինչու՞ կառավարությունը դրա փոփոխման առաջարկ չի անում... Читать дальше...

Երթևեկության փոփոխություններ Երևանի Գայի-Մոլդովական և Տերյան-Կորյուն խաչմերուկներում

Azatutyun.am 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով օգոստոսի 19-ից Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում, նշված է հաղորդագրությունում, աջ շրջադարձով Մոլդովական փողոցից դեպի Գայի պողոտա՝ Աճառյան պողոտայի ուղղությամբ, և Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային... Читать дальше...

Քաղավիացիայի վարչության պետը տոմսերի թանկացումը պայմանավորում է զբոսաշրջային սեզոնով

Azatutyun.am 

Երևան - Մոսկվա ավիատոմսերը կրկնակի, որոշ դեպքերում էլ գրեթե եռակի թանկացել են: Մինչև օգոստոսի վերջը Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ տոմսերի գինը սկսվում է 110 հազար դրամից: ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տոմսերի թանկացումը պայմանավորում է զբոսաշրջային սեզոնով։ Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստան եկողների թիվը վերջին յոթ ամիսների կտրվածքով 30 տոկոսով ավելացել է։ Հատկապես վերջին ամսվա ընթացքում դեպի Հայաստան չնախատեսված պահանջարկի ավելացում է եղել, ինչի հետևանքով ավիաշուկայում... Читать дальше...

Ուրցաձորի գյուղապետը չի բացառում, որ Խոսրովի անտառի հրդեհի պատճառը մարդկային գործոնն է

Azatutyun.am 

Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը չի բացառում, որ Խոսրովի արգելոցում հրդեհի բռնկման պատճառը մարդկային գործոնն է եղել։ «Խոսրովի արգելոցում մարդիկ խոտհունձ են կատարել, էդ պահին աշխատակիցներն այնտեղ են եղել, էդ պահին այնտեղ ուրիշ ոչ մեկ չի եղել, իրենք են եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անդրեասյանը։ Ի պատասխան ճշտող հարցի, թե «իրենք»՝ ովքե՞ր են, Ուրցաձորի գյուղապետը հստակեցրեց. - «Պետարգելոցի աշխատակիցների կողմից կազմակերպված հունձ անողները, հիմա կարող է մեկը աշխատող է, մյուսը՝ աշխատող չէ... Читать дальше...

Փաստաբան Պապիկյանը սպառնալիքներից «չի վախենում» և «կշարունակի աշխատել»

Azatutyun.am 

Փաստաբան Արայիկ Պապիկյանին և նրա ընտանքի անդամներին ուղղված սպառնալիքների մասին հաղորդումների հիմքով Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։ Երեկ Գլխավոր դատախազը Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել էր քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած բողոքում առկա հանգամանքները և նյութեր նախապատրաստել։ Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց... Читать дальше...


Музыкальные новости
Игорь Бутман

Трансляции концертов оркестра Бутмана в Китае посмотрели более 50 млн человек





Персональные новости
Желдорреммаш

Уссурийский ЛРЗ расширяет форматы промышленных экскурсий на предприятие





Բնապահպանության նախարարությունը հորդորում է չվնասել հրդեհներից փախած կենդանիներին

Azatutyun.am 

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև՝ մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ, հաղորդում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը: Գերատեսչությունը կոչով դիմում է երկրի բնակչությանը` ցուցաբերել զգոնություն և զգուշություն, ու հորդորում չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին, իսկ որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ Արարատի... Читать дальше...

Բանտում մահացել է հանգուցյալ նախագահի «գորշ կարդինալը»

Azatutyun.am 

Թուրքմենական բանտում մահացել է հանգուցյալ նախագահ Սափարմուրադ Նիյազովի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ակմուրատ Ռեջեբովն, ով հայտնի էր «գորշ կարդինալ» մականունով: Նա մահացել է օգոստոսի 10-ին պոկված տրոմբից գոյացած անոթի խցանման հետևանքով, նրա դին նույն օրը փոխանցել են ազգականներին, ովքեր այսօր հուղարկավորել են Ռեջաբովին: Ռեջեբովը համարվել է Նիյազովի մտերիմ դաշնակիցը: Գեներալ-լեյտենանտ Ռեջեբովը ստանձնել է նրա թիկնազորի ղեկավարի պաշտոնը 1985 թվականին, երբ Նիյազովն ընտրվել է խորհրդային Թուրքմենստանի ղեկավար... Читать дальше...

Վարոսյան. «Այլ տարբերակ չունենք՝ կփորձեն գործադուլ իրականացնել»

Azatutyun.am 

Փաստաբան Երվանդ Վարոսյանը կողմ է փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ 3 օրով նախազգուշացնող գործադուլ հայտարարելու առաջարկին։ Հիշեցնենք՝ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ փաստաբանները 3 օրով նախազգուշացնող գործադուլ պետք է հայտարարեն՝ պահանջելով «անմիջապես դադարեցնել զննության-խուզարկության «նորաձև» պրակտիկան բոլոր դատարաններում»: «Համոզված եմ, որ յուրաքանչյուր փաստաբանի համար ստորացուցիչ է ենթարկվել անպատճառ և անօրինական զննության/խուզարկության պահանջներին դատարանների շենքերում: Դա լի է բազում բացասական հետևանքներով... Читать дальше...

Օգոստոսի 17-ի մամուլ 

Azatutyun.am 

Թերթերն անդրադառնում են Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության՝ բոյկոտը դադարեցնելու որոշմանը, նաև վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կարճատև արձակուրդը Լեռնային Ղարաբաղում անցկացնելու փաստին: Մամուլը շարունակում է քննարկել «Սասնա ծռեր» խմբի կալանված անդամների նկատմամբ ոտնձգությունների մասին ահազանգերը:

Սեպտեմբերի 18-ը՝ ոչ-աշխատանքային օր

Azatutyun.am 

Կառավարության այսօրվա որոշմամբ, սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվեց սեպտեմբերի 23` շաբաթ օր։ Ըստ կառավարության, սա հնարավորություն կընձեռի քաղաքացիներին Խաչվերացի տոնին` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելել իրենց ննջեցյալների գերեզմանները:

Спорт в России и мире
Москва

Источник 360.ru: птенцов придавило тренажером во дворе дома в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Бывшая российская теннисистка спела гимн Франции: «Я здесь дома»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Победитель Чемпионата по рыбалке на Рыбной неделе получил 1 млн рублей





Путин в России и мире
Москва

Лучшие фото за май // Запоминающиеся кадры месяца


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певица

Певица Орлова рассказала о процессе лечения Заворотнюк и врачебной тайне



Москва

Пегас сделал важное заявление по Египту: стали известны цены на туры на предстоящую зиму

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net