Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июнь
2016

Новости за 12.06.2016

Զինված հարձակում Օրլանդոյի գիշերային ակումբում․ զոհվել է 50 մարդ

Azatutyun.am 

Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում զինված տղամարդը այս գիշեր ներխուժել է միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ և սպանել 50 մարդու, վիրավորել՝ 53-ին և պատանդ վերցրել մյուսներին: Ոստիկանությունը «Պուլս» ակումբ է մուտք գործել կրակոցներից մոտ երեք ժամ անց և սպանել պատանդներ վերցրած զինյալին: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում են որակել: Հարձակումն իրականացրել է Օմար Մաթինը, ով աֆղանական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացի է: «Ռոյթերզ» գործակալության հետ զրույցում ՀԴԲ գործակալ Ռոնալդ Հոփերն ասել է... Читать дальше...



«Իսլամական պետությունը» հակահարված է հասցնում լիբիական ուժերին Սիրտեում

Azatutyun.am 

Լիբիայի կառավարական ուժերը հունիսի 12-ին մարտեր են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամրակետ Սիրտե քաղաքը գրավելու համար: ԻՊ-ը ծովափնյա քաղաքը գրավել է 2015 թվականին և այն վերածել Հյուսիսային Աֆրիկայում իր վարած գործողությունների կենտրոնակայանի: Փորձելով կանխել կառավարական ուժերի առաջխաղացումը՝ «Իսլամական պետության» զինյալները երեք ահաբեկչական հարձակում են իրականացրել, որոնց հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել: Հունիսի 11-ին լիբիական ուժերը հայտարարել էին... Читать дальше...

«Ռոսատոմ»-ը հաստատում է 2016-ին Իրանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու ծրագրերը

Azatutyun.am 

«Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հաստատել է տեղեկությունները, որ Ռուսաստանի պետական միջուկային կորպորացիան պատրաստվում է 2016 թվականին սկսել Իրանի Բուշերի ատոմակայանում երկու նոր էներգաբլոկների կառուցումը: «Այս տարի մենք կսկսենք երկրորդ և երրորդ բլոկների շինարարությունը», - «ԻՏԱՌՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կիրիենկոն: Բուշերի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը ևս կառուցվել է ռուսաստանյան ընկերությունների կողմից և շահագործման է հանձնվել 2011 թվականին: 2014-ի նոյեմբերին Մոսկվան և Թեհրանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել... Читать дальше...

Ռուսաստանի օրվա առթիվ Պուտինը մրցանակներ է հանձնել

Azatutyun.am 

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-ին մրցանակներ է հանձնել մի խումբ գիտնականների և արվեստագետների: Բժշկության ոլորտում՝ մոլեկուլյար իմունիտետի ասպարեզում իրականացված հետազոտության համար, Պուտինը մրցանակ է հանձնել Սերգեյ Նեդոսպասովին: Ակադեմիական փոքր դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը մրցանակի է արժանացել ռուսաստանյան և համաշխարհային թատրոնի զարգացման գործում իր ունեցած ներդրման համար: Այլ մրցանակակիրների թվում էին Կուբանի կոզակական... Читать дальше...



Ֆլորիդայում հարձակման է ենթարկվել միասեռականների գիշերային ակումբը, կա 20 զոհ

Azatutyun.am 

Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում զինված տղամարդը այս գիշեր ներխուժել է միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ և սպանել 20, վիրավորել՝ 42 մարդու և պատանդ վերցրել մյուսներին: «Ժամը 5-ի մոտ որոշում կայացվեց փրկել պատանդներին: Մեր ոստիկանները փոխհրաձգության մեջ մտան կասկածյալի հետ: Կասկածյալը սպանված է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Օրլանդոյի ոստիկանապետ Ջոն Մինան: Ոստիկանապետի խոսքով, փոխհրաձգության ժամանակ առնվազն մեկ ոստիկան վիրավորվել է, սակայն իրականացված գործողության արդյունքում հաջողվել է 30 մարդու կյանք փրկել... Читать дальше...

Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել

Azatutyun.am 

Գերմանական Բունդեսթագի ծագումով թուրք 11 պատգամավորներին, ովքեր հունիսի 2-ին կողմ էին քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին` ոստիկանության կողմից թիկնապահներ են տրամադրվել: Այս մասին AFP գործակալությանը հաղորդել է Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը: Նրա խոսքով Բունդեսթագի անդամների հանդեպ ուժեղացված ոստիկանական հսկողությունը սահմանվել է շաբաթ օրը` հունիսի 11-ին: Նույն օրը, Spiegel-ի տեղեկություններով, Գերմանիայի արտաքին գործերի... Читать дальше...

Ակտոբեում ահաբեկչական հարձակմանը մասնակցելու կասկածանքով ևս երկու անձ է ձերբակալվել

Azatutyun.am 

Ղազախստանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանակից Ակտոբե քաղաքում վեց օր առաջ իրականացված ահաբեկչական հարձակմանը մասնակցելու կասկածանքով ևս երկու անձ է ձերբակալվել: Այս շաբաթ Ակտոբեում զինյալների հարձակումների, փոխհրաձգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Երեկ Ղազախստանում սգո օր էր հայտարարված: Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ցավակցական ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Աֆղանստանը ողջունել է ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվումը Թալիբանների դեմ պայքարում

Azatutyun.am 

Աֆղանստանը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ ավելի մեծ լիազորություններ տրամադրել ամերիկյան զինված ուժերին՝ Թալիբանների դեմ պայքարող աֆղանական ուժերին աջակցություն ցուցաբերելու հարցում: Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դովլաթ Վազիրին «Ֆրանսպրեսի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ամերիկյան ուժերի «ներգրավվումը կօգնի ընդլայնել աֆղանական բանակի կարողությունները» ռազմական գործողությունների ընթացքում: Սպիտակ տունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը այսուհետև ավելի ակտիվորեն կաջակցեն Աֆղանստանին թե՛ օդում... Читать дальше...

Բելգրադում ցույցեր են անցկացվել 3 միլիարդ արժողությամբ կառուցապատման ծրագրի դեմ

Azatutyun.am 

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հունիսի 11-ին մի շարք ցույցեր են անցկացվել Միացյալ Արաբական Էմիրությունների ֆինանսավորմամբ իրականացվող կառուցապատման ծրագրի դեմ, որի համար տարածք ազատելու նպատակով մի շարք շինություններ ապամոնտաժվել արվեստների, ազատ մտածողների ու մտավորականության կենտրոն համարվող սրճարանային և ռեստորանային Սավամալա թաղամասում: Ցուցարարներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ շենքերը ապամոնտաժվել են գիշերվա քողի տակ՝ դիմակավորված անձանց կողմից: «Բելգրադը մեր քաղաքն է» կոչերով փողոց... Читать дальше...

Կիևում սեռական փոքրամասնությունների իրավունքներին նվիրված երթ է անցկացվել

Azatutyun.am 

Ուկրաինայի մայրաքաղաքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքներին նվիրված «Հավասարության երթը» հունիսի 12-ին անցել է առանց լուրջ միջադեպերի: Երթն անցկացվել է ոստիկանական մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ: Որոշ տվյալներով, երթի շուրջ 1,000 մասնակիցներին ուղեկցել է 6,000 ոստիկան: Երթին ներկա են գտնվել Ուկրաինայում Շվեդիայի դեսպան Անդրեաս ֆոն Բեքերաթը, Եվրոպական խորհրդարանի Կանաչների խմբակցության նախագահ Ռեբեկա Հարմսը, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Սերգիյ Լեշչենկոն: Ուկրաինական պահպանողական «Աջ... Читать дальше...

ՈւԵՖԱ-ն կարող է տույժեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Azatutyun.am 

Ֆրանսիական Մարսել քաղաքում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները հունիսի 11-ի երեկոյան հարձակվել են անգլիացի ֆուտբոլասերների վրա, այն բանից հետո, երբ Ստադ Վելոդրոմ մարզադաշտում Ռուսաստան - Անգլիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1 - 1 հաշվով: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականի հարցով կարգապահական գործընթաց կբացվի, որի հետևանքով Ռուսաստանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Հունիսի 11-ին ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունում... Читать дальше...

ՀՀ և ԼՂ նախագահները հարգանքի տուրք են մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Azatutyun.am 

Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂ Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն և  հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Հունիսի 13-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

Azatutyun.am 

Հունիսի 13-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-17-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 16-17-ը նույնքան կնվազի: Երևանում նույնպես հունիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին‵ երեկոյան ժամերին, 17-ին՝ գիշերը... Читать дальше...

Ուժեղ քամին վնասներ է պատճառել Կոտայքի մարզում

Azatutyun.am 

Հունիսի 11-ի ուժեղ քամին զգալի վնասներ է պատճառել Կոտայքի մարզում՝ պոկվել են տանիքներ, շրջվել են սյուներ, արմատախիլ են եղել ծառեր: Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, Նոր Գեղի գյուղում գտնվող Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի առանձին շինությունների տանիքի ծածկի ջերմամեկուսիչ շերտը (տոլ և փրփրապլաստ, մոտ 21000 քմ), էլ.ենթակայանի և պահեստի տանիքները (մոտ 250 քմ), արմատախիլ է եղել 15 ծառ, ջարդվել՝ 50 պատուհան, քանդվել՝ անասնագոմի պատը (մոտ 6 քմ), վնասվել՝ գազատար խողովակը... Читать дальше...

Շփման գծում հարաբերական անդորր է պահպանվել

Azatutyun.am 

Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, տեղեկացնում է ԼՂ Պաշտպանության բանակը: «Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` հարավարևելյան ուղղությամբ կիրառելով նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (1 արկ)», - ասված է ՊԲ հաղորդագրությունում:

Спорт в России и мире
Москва

Массовыми патриотическими акциями отметили День России на заводах АО "Желдорреммаш"


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Касаткина опустилась в рейтинге WTA, Андреева впервые вошла в топ-25


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В России назвали последствия санкций против Мосбиржи





Путин в России и мире
Москва

Путин приветствовал в России участников и гостей Спортивных игр стран БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

Белорусский дипломат оценил непомерные претензии Пашиняна к Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Почему Зеленский не убедил саудовского принца, кража денег РФ, что готовят против России на саммите НАТО: обзор мировой политики 13 июня


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Коммерсантъ

Как бы никаб // В РФ не утихают споры о возможном запрете скрывать лицо платком



Москва

На три дня перекроют съезд с развязки ЦКАД на трассу М-4 Дон в Подмосковье

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net