Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2019

«Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով». նախագահը հյուրընկալել է ապրիլյանի մասնակիցներին

0
«Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով». նախագահը  հյուրընկալել է ապրիլյանի մասնակիցներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է  2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, շնորհակալություն հայտնելով նրանց՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. - «Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, մեր ողջ ժողովրդի և՛ գիտակցության, և՛ սրտի մեջ է: Ոչ ոք ոչինչ չի մոռացել և չի մոռանա: Ձեր միությունը շատ արժեքավոր է, քանի որ իրականում հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են»:

Հանրապետության նախագահը տղաների քաջության հետ մեկտեղ կարևորել է նրանց փորձառությունը, որը մեծ արժեք ունի: 

«Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով,-ասել է նախագահ Սարգսյանը:- Եթե չկա դրանցից որևէ մեկը, թերի ես: Եթե միայն սիրտն է, լինում ես հայրենասեր տղա, որը կարող է դուրս թռչել և զոհվել: Եթե միայն ուղեղ ունես, հնարավոր է՝ ինչ-որ տեղ չկարողանաս ինչ-որ սահման անցնել, քանի որ տրամաբանությունը կասի՝ մի արա այս բանը: Բայց երբ երկուսը միասին են աշխատում, դա հաղթանակի բանալի է: Վստահ պետք է լինեք, որ այն, ինչ արել եք, արել եք հայրենիքի համար, արել եք նաև ձեզ համար: Երբ ես երիտասարդ էի, ինձ ամենատպավորած մտքերից մեկը Նապոլեոն Բոնապարտինն էր, որը ճակատամարտի մասին խոսելիս ասել էր՝ ես հաշվում եմ, ծրագրում եմ ճակատամարտը, բայց ծրագրում եմ բոլոր հնարավոր սցենարները, որով ես կարող եմ պարտվել, այսինքն, ես չեմ ծրագրում հաղթել, բայց բացառում եմ անհաջողությունը», - ասել է Արմեն Սարգսյանը:

Ապրիլյան գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը նախագահը հայրենասիրության օրինակ է համարել նոր սերնդի համար:

«Դուք անսպասելի, ձեր կամքից անկախ դժվար ճանապարհ եք անցել, ընկերներ եք կորցրել, և այսօր ձեզնից յուրաքանչյուրը բոլորովին այլ մարդ է, քան պատերազմից առաջ էր»,- ասել է նախագահը:

Նա միաժամանակ նշել է, որ յուրաքանչյուր զինվորի կյանք մեծ արժեք ունի, և ամեն ինչ պետք է անել՝ դժբախտ դեպքերը բացառելու համար:

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները նշել են, որ իրենց նպատակն է համախմբել ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից բոլոր ժամկետային զինծառայողներին, իրենց առաջնահերթ խնդիրն են համարում զոհված ընկերների ընտանիքներին կողքին լինելն ու նրանց սատարելը:

Արձագանքելով՝ նախագահ Սարգսյանն ասել է. - «Նրանցից շատերի համար դուք իրենց տղաներն եք»:

Երիտասարդ հերոսները նաև նշել են, որ առաջիկա կարևոր խնդիրներից մեկը վիրավորներին օգնելն է:

Նախագահը պատմել է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռքբերած զինվորների աջակցության ծրագրի մասին՝ նշելով, որ նրանք վիրավորվել են հանուն հայրենիքի, և պետությունը պետք է գործով ցույց տա, որ գնահատում է այդ զոհողությունը և իր հորդորն է՝ պետական ու մասնավոր համակարգում ներգրավել ծառայության ընթացքում կամ դրա պատճառով հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողներին, նրանց ինտեգրել լիարժեք կյանք:

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամներն անդրադարձել են նաև միության համար տարածք ունենալու հարցին, ինչը կնպաստի իրենց կառույցի լիարժեք գործունեությանը:

 Հանրապետության նախագահը խոստացել է աջակցել համապատասխան լուծում գտնելուն:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин заявил о росте инвестиций в Москву из-за импортозамещения


Спорт в России и мире
Москва

Сергей и Ангелина Минаевы из Брянска завоевали серебро Кубка «НИКА 2024»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Мирра Андреева впервые вышла в четвертьфинал турнира Большого шлема


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Красноярский музыкальный театр представил проект театральной экосистемы будущего





Путин в России и мире
Москва

Эксперт Михаил Александров: Далекие от реалий мифологемы


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Желдорреммаш

За один день работники Уссурийского ЛРЗ и их дети выполнили сменно-суточное задание по ремонту 129 паровозиков



Москва

Авторы «ВКонтакте» теперь могут получать выплаты напрямую как физлица

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net