Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2019

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը հետաձգվեց

0
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը  հետաձգվեց

Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը դատի է տվել Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին՝ պահանջելով փոխատուցեւմ զրպարտության դիմաց ու հրապարակային հերքում:

Սեդրակ Քոչարյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեջ:

Բանն այն է, որ նախորդ տարի՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո վերջիններս ասուլիս էին հրավիրել: Ասուլիսի ընթացքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասել էր, որ փաստեր կհրապարակի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինչպես է վեց միլիոն դոլար կաշառք ստանալու միջոցով ձեռք բերել Երևանի կենտրոնում գտնվող «Կոնգրես» հյուրանոցը:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի փաստաբաններն առանձնացրել էին լրատվական կայքերի հրապարակումներ ու ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարությունը: Դրանք որպես գրավոր ապացույցներ այսօր ներկայացրեցին դատարանին:

Դատավոր Աիդա Դավթյանն հարցրեց՝ ի՞նչ են ապացուցելու այս հոդվածները: Վանեցյանի փաստաբաններից Մարիամ Զադոյանը պատասխանեց, թե դրան կանդրադառնանք դատաքննության փուլում:

Սեդրակ Քոչարյանի փաստաբաններից Անի Ալավերդյանն այդ նյութերին ծանոթանալու համար դատարանից ժամանակ խնդրեց: ԱԱԾ պետի փաստաբաններն ասացին, որ դրանք հրապարակված հոդվածներ են ու ԱԱԾ-ի հայտարարությունը, հետևաբար դատական նիստը հետաձգելու կարիք չկա, ավելին՝ մեկ րոպեն էլ բավական է նյութերին ծանոթանալու համար:

Դատարանը բավարարեց Սեդրակ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունն ու նիստը հետաձգվեց:

Անցած տարի ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսի ընթացքում Վանեցյանն ասել էր․ - «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ մենք ոչ մի բան չունենք․ փաստերով կխոսենք, և կհրապարակեմ, թե ով ինչ ունի և ոնց ա ձեռք բերել: Ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ վեց միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ ունեցվածքները: Ունենք ստացած ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, քրեական գործը հարուցվել ա մի շաբաթ-տասը օր առաջ ունեցվածքի հետ կապված, թե որտեղից ա էկել: Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացումը չկա, փողերի լվացում ա հարուցվել քրեական գործը»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва — мировой лидер по динамике развития транспортной инфраструктуры


Спорт в России и мире
Москва

Псковичка стала призером соревнований по прыжкам в высоту в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Теннисистка Андреева заявила, что хочет войти в топ-20 рейтинга WTA ради собаки


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Акция «Чистый лес» состоялась в округе Шатура





Путин в России и мире
Москва

Путин: РФ готова к переговорам только на условиях, которые уже обсуждались ранее


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



БГАТОиБ

Приглашенные солистки выступят в опере «Руслан и Людмила»



Москва

Более 8,8 тыс. молодых людей захотели приехать на форум «Машук» в Пятигорск

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net