Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2019

Սաքունցը դիմել է դատախազություն՝ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ բռնությունների հիմքով նոր քրգործ հարուցելու հայցով

0
Սաքունցը դիմել է դատախազություն՝ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ բռնությունների հիմքով նոր քրգործ հարուցելու հայցով

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի 2015-ի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի խաղաղ ցույցի մասնակիցների, լրագրողների նկատմամբ կազմակերպված բռնությունների կիրառման հիմքով նոր քրեական գործ հարուցվի։

Իրավապաշտպանն ասում է, որ այս գործի վարույթի կասեցումից հետո իրենք ձեռք են բերել ցույցի ժամանակ բռնություն իրականացրած քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին տվյալներ, և այդ ամբողջ փաթեթը ուղարկել են դատախազություն՝ քրեական գործ հարուցելու դիմումով։

«Այն մարդիկ, որոնց մասին մենք խոսում ենք, դրանք ոստիկանության տարբեր բաժիններում ծառայողներ են: Այն, որ ոստիկանության տարբեր բաժինների ներկայացուցիչները միատեսակ վարքագիծ են դրսևորում, դա խոսում է այն մասին կամ հիմք է տալիս ենթադրելու և եզրակացնելու, որ դա հրահանգավորված և կազմակերպված գործողություն է։ Էնպես չի, որ ամեն մեկը ինքնուրույն ինչ-որ էպիզոդներում դրսևորվել է։ Այդ առումով տեղին կլիներ, որ ոչ թե քրգործ հարուցվեր առանձին էպիզոդներով, այլ մեկ քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից կազմակերպված ապօրինի գործողություններ կատարելու հիմքով։ Որովհետև սա արդեն առանձին հոդված է, այդ դեպքում նաև պաշտոնեական լիազորությունների անցմամբ, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ապօրինի գործողություններին ոչ միայն մասնակցելու, կազմակերպված գործողություններին մասնակցելու», - նշեց Սաքունցը։

2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել էր՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: Այս որոշումը ստանալուց հետո՝ «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերից տուժած լրագրող Թեհմինե Ենոքյանը հետաքննություն է անցկացրել և երեք օրվա ընթացքում գտել բռնություն գործադրած այն մարդկանց, որոնց 4 տարի շարունակ փնտրում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Շատերին հայտնաբերեցի police.am-ում՝ արդեն իսկ բարձր պաշտոնների պետեր են նշանակված, որոշները իրենց գործունեության բերումով մեդալներ ունեն ստացած: Եվ եթե ուսումնասիրեք այդ ամբողջ փաթեթը, որ ես 20 հոգու համարյա բացահայտել եմ, 16 հոգու անուն-ազգանունը հստակ հայտնի է: Իսկ էն 4 հոգին՝ ես լսել եմ տարբեր աղբյուրներից, որ ունեն մականուններ կամ գոնե գիտենք նրանց էն վարչությունները, որտեղ որ իրենք աշխատում են։ Ես, իհարկե, չեմ պնդում, որ հենց էդ մարդիկ արել են ամենածանրագույն գործողությունները, որովհետև դա իմ ֆունկցիան չէ: ես առնվազն էն կետը, որ Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է էս քննությունը, այն է, որ մեղադրյալներին չեն կարողանում հայտնաբերել․․․ Ես էլ փորձել եմ գոնե հիմնավոր կասկածներ բացահայտել, որպեսզի քննիչները կարողանան էս գործերով բացահայտումներ իրականացնել», - ասաց Ենոքյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է. - «Սրանք այն տվյալներն են, որը պետք է նախաքննության մարմինը մինչև հիմա բացահայտած լիներ, և ելնելով այդ տվյալներից՝ ինքը հենց նախաձեռնությամբ հանդես գար ու նոր հիմքով քրեական գործ հարուցեր»։

Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ դիմումը ստացել են և այն այժմ քննարկման փուլում է։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Завод по производству препаратов из плазмы крови человека появится в РФ


Спорт в России и мире
Москва

Поражения Шубенкова и Савлукова, осечка Кнороз и двойной триумф Макаренко: чем запомнился «Мемориал Знаменских»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Теннисистка Андреева заявила, что хочет войти в топ-20 рейтинга WTA ради собаки


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сервис email-маркетинга DashaMail интегрировал в свою экосистему конструктор виджетов LeadPlan





Путин в России и мире
Москва

Профессор Кошкин: Запад в шоке от военных кораблей России в Карибском море


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Определят победителя на конкурсе театральных коллективов школ в УЛАН-УДЭ нс конкурсе детей Алтан Баг - Театр, Новости и Культура, Дети, Россия



Москва

Названа стоимость суточной аренды самого дешевого дома в Подмосковье

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net