Իրանում զոհերի թիվն աճել է
![Իրանում զոհերի թիվն աճել է](https://gdb.rferl.org/60BA2632-C2E7-4475-9FA8-14E30BF2A228_w800_h450.jpg)
Իրանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճել է հասնելով 37 մարդու: Անցած շաբաթվա ընթացքում ինը մարդ մահացել էր ջրհեղեղի առաջին ալիքի հետևանքով: Մարտի 23-ից հետո ևս 26 մարդ է զոհվել, իսկ երեկ երկու նոր զոհ է ավելացել փրկարարական նավակի ջրասույզ լինելու հետևանքով:
Տվյալները հաղորդում է ISNA գործակալությունը: