Կիմ Չեն Ընը մասնակցել է բանակի քաղաքական հրահանգիչների համաժողովին
Հյուսիսկորեական պետական հեռուստաընկերությունը այսօր հաղորդել է, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս շաբաթասկզբին մասնակցել է «Կորեական ժողովրդական բանակի» քաղաքական հրահանգիչների 5-րդ համաժողովին: Կիմ Չեն Ընը ելույթ է ունեցել ու ասել, որ դժվարությունները շատացել են, բայց վախենալու պատճառներ չկան, քանի որ ինքն այդպիսի հավատարիմ զինակիցներ ունի:
Մարտի 25-26-ին անցկացված համաժողովին մասնակցել են հազարավոր զինվորականներ, բանակի բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ: