Սոմալիում ահաբեկչության զոհ է դարձել 29 մարդ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում մահապարտ ահաբեկիչը Maka Al-Mukarama հյուրանոցում ռումբ է պայթեցրել, զոհվել է առնվազն 29 մարդ, վիրավորվել է ավելի քան 80 մարդ:
Սոմալիի անվտանգության կառույցների համոզմամբ, ահաբեկչական գործողությունն իրականացրել է «Ալ Շաբաբ» զինված խմբավորումը:
Սոմալիում 1991 թվականից ի վեր քաոսային վիճակ է: Ահաբեկչական գրոհների մեծ մասը կազմակերպում է «Ալ Ղայդայի» հետ առնչություն ունեցող Ալ-Շաբաբ մահմեդական շարժումը, որի նպատակն է տապալել Արևմուտքի աջակցությունը վայելող կառավարությունը: