Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2019

Նազենի Ղարիբյանը վստահեցնում է, որ առանց ՊՈԱԿ-ների տնօրենների հետ խորհրդակցելու «որևէ հարց չի լուծվելու»

0
Նազենի Ղարիբյանը վստահեցնում է, որ առանց ՊՈԱԿ-ների տնօրենների հետ խորհրդակցելու «որևէ հարց չի լուծվելու»

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոչնչից մեծ աղմուկ» կամ «Մի կաթիլ մեղր» որակեց վերջին օրերին թե՛ մամուլի, թե՛ արվեստագետների կողմից բարձրացված աղմուկը՝ կապված որոշ թատրոնների և թանգարանների օպտիմալացման կամ լուծարման հետ՝ բազմիցս ընդգծելով, որ որոշ ՊՈԱԿ-ների լուծարման կամ օպտիմալացման մասին նախարարությունում շրջանառվող աղմկահարույց փաստաթուղթը աշխատանքային է, նախագիծ չէ և մարտի 5-ին չի դրվելու կառավարության քննարկմանը:

«Խոսքը կառավարության հանձնարարականի մասին է: Այդպիսի հանձնարարականներ մենք ստանում ենք գրեթե ամեն օր՝ վերլուծություն, տեղեկատվություն և այլն: Դա ընդամենը սևագիր է: Այդ իսկ պատճառով է, որ այդ թուղթը բոլորի մոտ վրդովմունք է առաջացրել, թե՝ ինչու քննարկման չի դրվել, թե ինչու տնօրենների հետ չեն խորհրդակցել, միայն այդ պատճառով, որ այդ թուղթը մեզ համար էլ առաջին վերլուծություն է», - նշեց Ղարիբյանը:   

Թե հետագայում այս ուղղությամբ ինչ քայլեր են հետևելու Նազենի Ղարիբյանն առայժմ չի կարող ասել: Ասաց, սակայն, որ երկուշաբթի օրը աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների տնօրեններին․ - «Որովհետև էս ամբողջ աղմուկի մեջ հասկացել եմ, որ տնօրենները վիրավորված են, պետք է իրենց հետ հանդիպել: Չնայած այս պահին․․․ եթե էս փաստաթուղթը չհրապարակվեր, դրա անհրաժեշտությունը չկար»:  

Շրջանառվող աշխատանքային փաստաթղթում խոսք է գնացել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի միացման մասին Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանին: Նազենի Ղարիբյանն ասաց, որ ինքը դեմ է դրան, բայց նաև մի այսպիսի գաղափար ներկայացրեց․ - «Քանի որ մեր տուն-թանգարանների շատ փոքր մասն է, որ իրենք շատ լավ աշխատում են և այցելուներ ունեն, ինչպես, օրինակ, Փարաջանովի տուն-թանգարանը, և մեծ մասը տուն-թանգարանների նույնիսկ մարդիկ կան, որ դրա տեղն էլ չգիտեն, գաղափար կար մեր տուն-թանգարաններին համախմբել մեկ կոնցեպտի մեջ, ունենալ կենտրոնացած կառավարում, միասին որպես բրենդ լինեն՝ և՛ կառավարման առումով, և՛ կոնցեպտուալ առումով․․․ Հիմնական շեշտադրումը դրվում է իրենց վարչարարության վրա: Եթե մի պահ անգամ պատկերացնենք, որ ինչ-որ մի ձևով կարող է Սպենդիարյանի տուն-թանգարանը միանալ Գրականության և արվեստի թանգարանին, պետք է նայել վարչարարության առումով՝ հաշվապահություն, տնօրեն, փոխտնօրեն»:      

Ինչ վերաբերում է Պետական կամերային և Համազգային թատրոններին, որոնց լուծարման մասին ևս խոսք է գնացել վերոնշյալ աշխատանքային փաստաթղթում, ապա Լուսինե Երնջակյանը՝ Պետական կամերային թատրոնի տնօրենը, երեկ ինքն է գնացել Նազենի Ղարիբյանի հետ հանդիպաման:

Ղարիբյանը պատմեց․ - «Ասեցի՝ Լուսինե ջան, որևէ խնդիր չկա: Ձեր անունը կա էդ ցուցակում, բայց դա առանց ձեզ, առանց որևէ ՊՈԱԿ-ի տնօրենի հետ [խորհրդակցելու], երբևէ չի կարող էդպիսի հարց լուծվել»:

Հետո էլ Նազենի Ղարիբյանը, ընդունելով Համազգային թատրոնի հրավերը գնացել է երեկվա ներկայացումը դիտելու և թատերախմբի հետ քննարկելու թե՛ ներկայացման հետ կապված, թե՛ այլ խնդիրներ․ - «Վիրավորելու որևէ մտադրություն չեմ ունեցել և չեմ գտնում, որ իմ խոսքերում կամ իմ գործողություններում եղել է մի բան, որը կվիրավորեր Սոս Սարգսյանի հիշատակը, որի ֆիլմերի և դերակատարումների հիմա վրա նաև ես եմ դաստիարակվել-մեծացել: Բայց այդ հարցը այլևս գոյություն չունի, որովհետև ես երեկ գնացել եմ ներկայացման, շատ լավ, շատ կառուցողական զրույց ենք ունեցել և այսօր երեկոյան մենք գնալու ենք վիսկի խմելու»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр Москвы договорился о создании роботизированного завода по производству грузовых автомобилей


Спорт в России и мире
Москва

Поражения Шубенкова и Савлукова, осечка Кнороз и двойной триумф Макаренко: чем запомнился «Мемориал Знаменских»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Мирра Андреева впервые вышла в четвертьфинал турнира Большого шлема


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сохраним бор чистым





Путин в России и мире
Москва

Песков не стал уточнять, кому Россия может поставить оружие для борьбы с Западом


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Надежда Бабкина

Фестиваль-марафон под руководством Надежды Бабкиной пройдет на Псковщине



Москва

В Московской области росгвардейцы по горячим следам задержали подозреваемых в краже сумки у школьника

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net