Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Март
2018

Մարտի 1-ին կրակող ցուցարարների տեսանյութ Փաստահավաք խումբը չի տեսել. Անդրանիկ Քոչարյան

0
Մարտի 1-ին կրակող ցուցարարների տեսանյութ Փաստահավաք խումբը չի տեսել. Անդրանիկ Քոչարյան

«Մարտի 1»-ի գործով տեսանյութերը Փաստահավաք խմբին հասանելի են եղել, և այնտեղ մենք չենք տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։

«Տեսանյութերի մասին, որ խոսում են, այդ ամբողջը մեզ հասանելի է եղել Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում։ Մեր նամակագրության արդյունքում՝ Ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննություն իրականացնող մարմնի տվյալ նյութերին ծանոթանալու, մենք ստացել ենք նյութեր, մանրակրկիտ նայել ենք դրանք, և այնտեղ մենք չենք տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կրակող ցուցարարներին վերաբերող նյութ։ Մենք էլ շատ կուզենայինք տեսնել, հատկապես Փաստահավաք խմբի՝ իշխանությունը ներկայացնող փորձագետները», - ասաց Քոչարյանը։

Նա նշեց՝ եթե այդպիսի նյութեր լինեին, խումբը քննությունը կսկսեր հենց այդ նյութերից։

«Վստահաբար կարող ենք ասել, որ այդպիսի նյութերը պարզապես բացակայում են, իսկ այսօր, որ հայտարարում է նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, դա ընդամենը լուծում է մեկ խնդիր՝ հեռացնել Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս հարցաքննության կանչելու հնարավորությունը», - պնդեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրավոր դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Քոչարյանը պետք է պարզաբանի, թե որտեղից իրեն տեղեկություններն այն մասին, որ ցուցարարները կրակ են բացել զինվորների վրա։

Գլխավոր դատախազությունից պատասխանել էին, որ «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գևորգ Կոստանյանն «Ազատությանն» ասել էր, թե «Մարտի1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին չի հարցաքննել, քանի որ այն, ինչի մասին խոսել է Քոչարյանը, որ «ինչ-որ մարդիկ դուրս են գալիս մեքենաների հետևից և կրակում զինվորների վրա», այդ ամենը տեսաձայնագրություններով նախաքննական մարմինն ունի։

Փաշինյանը մինչդեռ պնդում է՝ նախաքննական մարմինը չի կարող ունենալ այդպիսի տեսաձայնագրություն: Եթե կա, ապա Գլխավոր դատախազությունը պետք է հրապարակի դրանք, հակառակ դեպքում պարտավոր կլինի հարցաքննել և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Կոստանյանին:

«Եթե որևէ մեկը հրապարակի Նիկոլ Փաշինյանի մատնանշած տեսաձայնագրությունը, նրան կարելի է դատի տալ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար», - հակադարձել է Կոստանյանը։






Загрузка...


Губернаторы России
Москва

К 2025 году в "Рудневе" планируется создать свыше 6 тысяч рабочих мест — Собянин


Спорт в России и мире
Москва

«Динамо» подняло планку // Московский клуб вплотную приблизился к победе в РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Вера Звонарёва

Звонарёва проиграла американке Крюгер в квалификации турнира в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Депутаты Мосгордумы поучаствовали в экологическом сплаве по реке Яуза в Москве





Путин в России и мире
Москва

Алексей Бобровский: санкции США против Китая окончательно фрагментируют мировую экономику


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск и Баку открыли новую главу своих взаимоотношений




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Независимая политика Венгрии привела в ярость США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Виктор Цой

Цой жил: съемки звезды «Кино» и эксперименты Билли Айлиш



Москва

Захарова назвала визит Путина в КНР шагом, определяющим будущее Земли

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net