Հայաստան – ԵՄ համաձայնագրի դրույթների զգալի մասը կիրառության մեջ կդրվեն ապրիլի 1-ից
Հայաստանի և Եվրամիության միջև հինգ ամիս առաջ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների զգալի մասը ապրիլի 1-ից հետո կդրվեն կիրառության մեջ, իսկ մինչ այդ փաստաթուղթը պետք է վավերացվի հայաստանյան խորհրդարանի կողմից: