Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Декабрь
2017

Վրաստանի վարչապետը ժամեր առաջ հետաձգել է իր այցը Հայաստան

0
Վրաստանի վարչապետը ժամեր առաջ հետաձգել է իր այցը Հայաստան

Վրաստանի կառավարության լրատվական ծառայության ղեկավար Սոֆո Մոսիձեն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե վարչապետի հայաստանյան այցը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել է:

«Դեկտեմբերի 1-ին նախատեսված էր Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, սակայն վրացական կողմը հետաձգեց այցը՝ անորոշ ժամանակով, և այցը, իհարկե, կկայանա այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը», - փոխանցեց Մոսիձեն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայաստանյան այցի հետ կապված հարցեր առաջացան այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը երեկ երեկոյան կողմ՝ 17:00-ի սահմաններում հաղորդագրություն տարածեց, թե դեկտեմբերի 1-ին 11:45-ին Հայաստանի կառավարությունում տեղի կունենան երկու երկրների վարչապետերի՝ Կարեն Կարապետյանի ու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Այս հաղորդագրությունից մոտ մեկ ժամ անց ստացվեց նորը, ըստ որի «վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո»: 

Սոֆո Մոսիձեին այսօր հարցրեցինք՝ արդյո՞ք Վրաստանի վարչապետի գրասենյակում նախօրոք տեղյակ չէին, որ կառավարության նոր կազմը դեռ հաստատված չէ, ուստի Կվիրիկաշվիլին չի կարող դեկտեմբերի 1-ին այցելել Երևան: Բացի այդ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան անորոշ ժամկետով հետաձգվեց այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը հաղորդագրություն տարածեց այդ այցի մասին՝ անգամ նշելով լրագրողների հետ Կարապետյանի ու Կվիրիկաշվիլիի հանդիպման կոնկրետ ժամը: Ստացվում է Վրաստանի վարչապետի այցը հետաձգվել է վերջին պահին՝ Կվիրիկաշվիլիի Երևան ժամանելուց ընդամենը ժամեր առաջ, ինչը միջազգային հարաբերություններում խիստ հազվադեպ է պատահում:

Մոսիձեի արձագանքը․ - «Պարզապես իրավունք չունեմ ավելին ասելու: Ինձ մոտ առկա տեղեկությունը հետևյալն է՝ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան կկայանա: Այն չի չեղարկվել, այլ հետաձգվել է անորոշ ժամանակով, այսինքն, երբ Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը: Այս պահին չեմ կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ կկայանա վարչապետի այցը Երևան»:

Մոսիձեին հիշեցրեցինք հայ-վրացական հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած խնդրահարույց դրվագները: Նախ, լրատվամիջոցները գրեցին, որ Թբիլիսին Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում հրաժարվել է ընդունել ծագումով ջավախքցի քաղաքագետ Սերգեյ Մինասյանի թեկնածությունը:

Այնուհետև՝ օգոստոսի վերջին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերին մեկնարկող Agile Spirit-2017 զորավարժությանը:

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում բոլոր երկրների պատվիրակությունները՝ բացառությամբ Հայաստանի պատվիրակության, մասնակցել են մի քննարկման, որի արդյունքում վեհաժողովի հռչակագրում տեղ է գտել Երևանի համար անընդունելի և հակամարտություններին վերաբերող ձևակերպում: Այդ պատվիրակությունների թվում է եղել նաև վրացականը:

Վրաստանի կառավարության լրատվական ծառայության ղեկավարին հարցրեցինք՝ արդյո՞ք այս ամենը և վարչապետ Կվիրիկաշվիլիի հայաստանյան այցի անակնկալ հետաձգումը վկայում են, որ հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ են ի հայտ եկել:

«Իրավունք չունեմ խոսել այլ թեմաներից: Այս պահին միայն տեղեկություն եմ հայտնում», - արձագանքեց Սոֆո Մոսիձեն:






Загрузка...


Губернаторы России
Москва

К 2025 году в "Рудневе" планируется создать свыше 6 тысяч рабочих мест — Собянин


Спорт в России и мире
Москва

Воробьев открыл хоккейный турнир «Кубок Юнисон» в Красногорске


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко — Коллинз: белоруска выиграла первый сет в полуфинале Рима


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве создан экспертный совет по сохранению и развитию "Лосиного острова"





Путин в России и мире
Москва

Трамп прокомментировал визит Путина в Китай


Лукашенко в Беларуси и мире
Минск

Человек эпохи наваждения. Год юбилеев Александра Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил о «самом большом преимуществе» России в конфликте


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

Ургант после скандала с концертом Окуджавы укатил танцевать в Грузию



Москва

Позднякова: температурный рекорд в Москве может обновиться на следующей неделе

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net