Սուր աղիքային վարակի ախտանիշով Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել 12 երեխա
Երեկ երեկոյան արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա:
ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ մանրամասները ճշտելու նպատակով Գորիսի ԲԿ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: