Ջիհադիստներից ազատագրվել է Իրաքի Թալ-Աֆար քաղաքի կենտրոնը
![Ջիհադիստներից ազատագրվել է Իրաքի Թալ-Աֆար քաղաքի կենտրոնը](https://gdb.rferl.org/42FFF9D9-87A8-4CE2-BD98-8F8E27B73CB8_w800_h450.jpg)
Իրաքի բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել է Մոսուլից ոչ հեռու գտնվող Թալ-Աֆար քաղաքի կենտրոնը: Իրաքյան բանակի տվյալներով, Թալ-Աֆարի մի քանի շրջաններ դեռևս ջիհադիստների վերահսկողության տակ են:
Իրաքում «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքի՝ Թալ-Աֆարի ազատագրման գործողությունները սկսվել են շուրջ մեկ շաբաթ առաջ: Մոտ 200 հազար բնակչություն ունեցող այդ քաղաքում, որոշ տեղեկություններով, շուրջ 1000 իսլամիստ զինյալներ կան: Իրաքի բանակի հետ միասին Թալ-Աֆարի ազատագրման գործողություններին մասնակցում են նաև քրդական կազմավորումները:
Քաղաքը ջիհադիստների վերահսկողության տակ էր անցել երեք տարի առաջ: Վերջին օրերին ջիհադիստները զիջում են իրենց զբաղեցրած տարածքները նաև Սիրիայում: