Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Июль
2017

ԵՄ-ն «անհնար է համարում» ներկա պահին Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելը

0
ԵՄ-ն «անհնար է համարում» ներկա պահին Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելը

«Ներկա պահին Եվրամիությունը անհնար է համարում Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելը», - նախօրեին Բրյուսելում Եվրամիություն-Թուրքիա բարձր մակարդակի երկխոսության շրջանակում կայացած հերթական նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

Հանդիպմանը, որին ներկա են եղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը, քննարկվել է ԵՄ - Թուրքիա հարաբերությունների ապագան:

Եվրոպացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Թուրքիայում ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության և մարդու իրավունքների վիճակի, ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների կալանավորումների առնչությամբ:

Ֆեդերիկա Մոգերինին, ընդգծելով Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու կարևորությունը, կոչ է արել կենտրոնանալ «ոչ թե կարմիր գծերի, այլ ընդհանրությունների վրա»: Արձանագրելով, որ թուրք պաշտոնյաների հետ հանդիպումը կառուցողական ու արդյունավետ է եղել, Մոգերինին հստակ նշել է, որ Եվրամիությունը Թուրքիայից «կոնկրետ քայլեր է ակնկալում»:

Նման կարծիք է հայտնել նաև Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը: Վերջինս գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը եվրոպական ընտանիքին: Նա նշել է, որ ԵՄ-ն Թուրքիայից տնտեսապես կախված չէ, ընդհակառակը, Թուրքիան է մեծապես կախված Եվրոպայից ու Արևմուտքից: Քերնը ընգծել է, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի Եվրոպային մոտենալու համար:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կողմ է շարունակելու ԵՄ-ի հետ երկխոսությունն ու համագործակցությունը: Պատասխանելով մամուլի ազատության ոտնահարման վերաբերյալ հնչած քննադատությանը՝ Չավուշօղլուն նշել է. - «Լրագրող լինելու հանգամանքը ամեն տեսակ հանցանք գործելու իրավունք չի տալիս»:

Անդրադառնալով Գերմանիայի հետ հարաբերություններում առկա լարվածությանը՝ Չավուշօղլուն հայտնել է, որ այդ խնդիրները լուծելու համար բանակցում է գերմանացի պաշտոնակցի՝ նախարար Զիգմար Գաբրիելի հետ: Թուրք պաշտոնյան հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները շուտով կկարգավորվեն ու նախկինից ավելի ամուր կդառնան:

Թուրք-գերմանական հարաբերությունները կրկին սրվեցին վերջին շաբաթներին, երբ Ստամբուլի քրեական դատարանը երկարաձգեց Amnesty International կազմակերպության` հուլիսի 5-ին ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը: Կալանվածների թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:

Amnesty International կազմակերպության անդամները նախօրեին բողոքի ցույց էին կազմակերպել Բրյուսելում Եվրահանձնաժողովի գրասենյակի դիմաց՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին: Վերջիններիս թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Колледжи проведут Дни открытых дверей


Спорт в России и мире
Москва

«Шушумагия» и «Команда МАТЧ» – в топ-25 мультсериалов на «Кинопоиске»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина узнала свое место в новом мировом рейтинге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Якутия представила цветочную инсталляцию «Мост в будущее» на выставке «Россия» в Москве





Путин в России и мире
Москва

В Кремле анонсировали переговоры Путина с королем Бахрейна в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Анастасия Волочкова рассказала в шоу Анфисы Чеховой на ТВ-3 о своём детстве



Москва

Житель Московской области отдал долг тамбовчанину фальшивыми долларами

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net