Փոլ Մանաֆորտը ցուցմունքներ է տվել Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում
![Փոլ Մանաֆորտը ցուցմունքներ է տվել Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում](https://gdb.rferl.org/653D4F54-0B10-4146-B33A-B7862BF16619_w800_h450.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը հանդիպել է Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Ըստ Associated Press-ի՝ նրա ցուցմունքները վերաբերել են ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ 2016-ի հունիսին կայացած հանդիպմանը: Սենատի հանձնաժողովում Մանաֆորտը համաձայնել է լրացուցիչ հանդիպում ունենալ:
Փոլ Մանաֆորտը գործարար կապեր է ունեցել Ուկրաինայի նախկին ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը ծանուցագիր էր ուղարկել Մանաֆորտին՝ հրավիրելով մասնակցելու ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննող այսօր կայանալիք լսումներին: Սակայն հանձնաժողովը երեկ երեկոյան հետ է կանչել ծանուցագիրը, նկատի ունենալով, որ նա համաձայնել է համագործակցել հետաքննության հետ: