Վրաստանի քաղաքացիներին փոքրամասնությունների իրավունքները չեն հետաքրքրում․ NDI-ի հարցում
![Վրաստանի քաղաքացիներին փոքրամասնությունների իրավունքները չեն հետաքրքրում․ NDI-ի հարցում](https://gdb.rferl.org/F0F577BE-00A2-4820-9AA5-B8A6ECDD7554_w800_h450.jpg)
Ազգային-դեմոկրատական ինստիտուտը (NDI) այսօր հրապարակել է իր հետազոտության մի մասը: Հանրային կարծիքի ուսումնասիրությունը անցկացվել է հունիս-հուլիս ամիսներին: Ըստ հարցումների արդյունքների՝ Վրաստանի քաղաքացիները համազգային ամենակարևոր խնդիրները համարում են աշխատատեղերը՝ 52 տոկոս, աղքատությունը՝ 32 տոկոս, երկրի տարածքային ամբողջականությունը՝ 30 տոկոս, և առողջապահական ծառայությունների հասանելիությունը:
Վրացիները ամենից ոչ-նշանակալից, անկարևոր խնդիրներ են համարել մեկուսարանները՝ 1 տոկոս, լրատվամիջոցների անկախությունը՝ 1 տոկոս, և փոքրամասնությունների իրավունքները՝ 0 տոկոս: